Գլխավոր տեղեկություն
Համար
N 4025-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4025-Ա

«21» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՋՐԱՇԵՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արամ Հայրապետյանի լ/ա Եղիշե Բազոյանի դիմումը՝ Ջրաշենի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի հ.2 հասցեում գտնվող (տնամերձ) հողամասի սահմանները ճշտելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.03.2024թ. հ.Հ-2368 գրությունը և 29.09.2023թ. հ.Հ-13164 տեղեկանքը, ժառանգության իրավունքի հ.12183 վկայագիրը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հ.34/208577-23 տեղեկանքը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-15052024-01-0863 տեղեկանքը:

Ներկայացված տեղագրական հանույթից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 979.66քմ, գտնվում է ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.09.2024թ Դ-113885-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ջրաշենի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի հ.2 հասցեում գտնվող (տնամերձ) հողամասի սահմանները որոշվում են 979.66քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան