Գլխավոր տեղեկություն
Համար
N 1792-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1792-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 12,626.7 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մշակույթի զարգացման» հիմնադրամին՝ հիմնադրամին անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերման նպատակով.

2) 923.7 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Կոտայքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ին՝ գրադարանին ամրացված շենքի թեքահարթակի և աստիճանների կառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով:

3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ 27,369.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մեծ Պարնու ակադեմիկոս Մ․ Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով:

4․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ 19,322.8 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1792-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան