Գլխավոր տեղեկություն
Համար
N 739-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 739-Ա

 

ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԵՄ-Ի ՀԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԵՄ-Ի ՀԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը`

1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի համակարգողին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման պլան-ժամանակացույցը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 739-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)i

Ա. Եղոյան

- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Խանդանյան

- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Է. Մկրտչյան

- ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Ա. Սարգսյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (համակարգող)

Լ. Նանուշյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Պ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Կ. Կարապետյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Մ. Գալստյան

- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Ղազարյան

- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Թորոսյան

- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ)

Տ. Գասպարյան

- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ)

Կ. Նազարյան

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Ա. Ղազարյան

- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ (քարտուղար)

Ս. Մկրտչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Ա. Պետրոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ

Մ. Ավետիսյան

- ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

Հ. Եգանյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող

Տ. Արզոյան

- ՀՀ փոխվարչապետի օգնական

Ա. Հայրապետյան

- ՀՀ փոխվարչապետի գրասենյակ, գլխավոր մասնագետ

Մ. Մանուկյան

- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետ (համաձայնությամբ)

___________________

i Փոխվարչապետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, աշխատանքային խմբի նիստը կարող է ղեկավարել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը: 25.10.2024

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ