Գլխավոր տեղեկություն
Համար
N 4026-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4026-Ա

«21» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.30-6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Արամ Սարգսյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամասի հ.30-6 հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.01.2024թ. հ.444 վկայագրով Վոլոդյա Սարգսյանին պատկանող հողամասի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.01.2024թ հ.444 վկայագիրը և ՀՀ կադաստրի կոմիտեի 02․07․2024թ․ հ․ԱՏ-02072024-01-1013 տեղեկանքը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամասի հ.30-6 հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 4419.01քմ՝ փաստաթղթերում ամրագրված 5500․0քմ-ի փոխարեն։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/40788-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամասի հ.30-6 հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.01.2024թ. հ.444 վկայագրով Վոլոդյա Սարգսյանին փոխանված հողամասի /վարելահող/ սահմանները որոշվում են 4419.01քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան