Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2022
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 փետրվարի 2022 թվականի

թիվ 02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 169-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 50-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի

թիվ 02-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_23752

 

Բաժին 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (ՀՀ ՎԻՎՕ) նախատեսված վարչական իրավախախտումներ

 

 ՀՀ ՎԻՎՕ հոդվածը

Հայտնաբերված վարչական իրավախախ-տումների 
քանակը

Կարգա-պահական պատասխա-նատվության ենթարկելու դեպքերի քանակը
(ՀՀ ՎԻՎՕ 15-րդ հոդված)

Կայացված որոշումների քանակը

(սյ.5+6+7+8)

այդ թվում`

վարչական տույժ նշանակելու մասին

վարչական վարույթի կասեցման մասին

վարչական գործի վարույթը կարճելու մասին, կապված՝

դատախազին, նախա-քննության կամ հետաքննության մարմնին հանձնելու հետ

այլ հանգա-մանքների հետ

1

2

3

4

5

6

7

8

               
               
               

 

Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 5-ից)

նախա-
զգուշացում

տուգա-նային միավոր

տուգանք

տուգանքի գումարը,
դրամ

վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի 
հատուցմամբ վերցնում

վարչական
իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում

տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում

հատուկ իրավունքից

զրկում

տնտեսական գործու-նեության կասեցում

նշանակվել է

գանձվել է

9

10

11

12

13

14

15

16

17

18

                   
                   
                   

 

Բաժին 2. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վարչական իրավախախտումներ     

 

  Օրենքի անվանումը

Օրենքի հոդվածը

Հայտնաբերված վարչական իրավախախ-տումների
քանակը

Կայացված որոշումների քանակը
(սյ.5+6+7)

այդ թվում`

Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 4-ից)

վարչական տույժ նշանակելու  մասին

վարչական վարույթի  կասեցման մասին

վարչական գործի վարույթը
կարճելու մասին

Տուգանքների քանակը

տուգանքի գումարը, դրամ

կիրառված վարչական
պատասխանատվության
այլ միջոցների քանակը

նշանակվել է

գանձվել է

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     

 

Ղեկավար՝

_______________________

 

_______________________

 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

_______________________

 

_______________________

 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

     

« _ _ »______ ____20___թ.

(հավելվածը խմբ. 21.10.24 թիվ 33-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի

թիվ 02-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով կարգավորվում են «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ ՎԻՎՕ) և Հայաստանի Հանրապետության այլ օրենքների համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 6. Հաշվետվությունը բաղկացած է 2 բաժնից, որոնք ներառում են ՀՀ ՎԻՎՕ և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ցուցանիշներ:

7. Հաշվետվության 1-ին բաժնի՝

1) սյունակ 1-ում լրացվում է ՀՀ ՎԻՎՕ՝ վարչական պատասխանատվություն նախատեսող համապատասխան հոդվածի համարը,

2) սյունակ 2-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը,

3) սյունակ 3-ում լրացվում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի քանակը՝ հաշվի առնելով ՀՀ ՎԻՎՕ 15-րդ հոդվածի դրույթները, համաձայն որոնց՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության ու փրկարարական ծառայության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաև զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն,

 4) սյունակ 4-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների քանակը, որը հանդիսանում է 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակների ցուցանիշների հանրագումարը,

 5) սյունակ 5-ում լրացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների քանակը,

 6) սյունակ 6-ում լրացվում է վարչական վարույթի կասեցումների քանակը,

 7) սյունակներ 7-ում և 8-ում լրացվում է վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումների քանակը՝ կապված.

 ա. դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու հետ,

 բ. այլ հանգամանքների հետ.

 8) 9-11-րդ և 14-18-րդ սյունակներում լրացվում է կիրառված վարչական տույժերի քանակը՝ ըստ տեսակների,

 9) 12-րդ և 13-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում նշանակված և գանձված տուգանքների գումարները:

 8. Հաշվետվության 2-րդ բաժնի՝

 1) սյունակ 1-ում լրացվում են վարչական իրավախախտումներ նախատեսող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների անվանումները,

2) սյունակ 2-ում Հայաստանի Հանրապետության այլ օրենքով նախատեսված համապատասխան հոդվածի համարը,

 2) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը,

 3) սյունակ 4-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների քանակը, որը հանդիսանում է 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների ցուցանիշների հանրագումարը,

 4) սյունակ 5-ում լրացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների քանակը,

 5) սյունակ 6-ում լրացվում է վարչական վարույթի կասեցումների քանակը,

 6) սյունակ 7-ում լրացվում է վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումների քանակը,

 7) սյունակ 8-ում լրացվում է վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների քանակը,

 8) 9-րդ և 10-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում նշանակված և գանձված տուգանքների գումարները,

 9) սյունակ 11-ում լրացվում է կիրառված վարչական պատասխանատվության այլ միջոցների քանակը:

(հավելվածը խմբ. 21.10.24 թիվ 33-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2022 թվական: