ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 773-Ա
ՓԱՌԱՆՁԵՄ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 594-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`
1. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Փառանձեմ Գրիգորիի Դարբինյանին 2024 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2025 թվականի հունվարի 8-ը ներառյալ տրամադրված հղիության և ծննդաբերության արձակուրդը երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 23-ը ներառյալ։
2. Փոխվարչապետի 2024 թվականի օգոստոսի 22-ի «Փառանձեմ Դարբինյանին հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրելու մասին» N 594-Ա որոշման մեջ «հունվարի 8-ը» բառերը փոխարինել «հունվարի 23-ը» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|