Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 942-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 23-25-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Նարեկ Հովակիմյանինը (ճանապարհածախսի միայն Փարիզ-Բրյուսել հատվածը), Արթուր Մայսուրյանինը և Մարիաննա Պողոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Արման Ալոյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

3) Դավիթ Ղարիբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

21.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 942-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն․ Հովակիմյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ա․ Մայսուրյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ
տնտեսական համագործակցության վարչության պետ
Ա․ Ալոյան   - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ
Մ․ Պողոսյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության Եվրամիության հետ
համագործակցության բաժնի պետ
Դ․ Ղարիբյան   - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման
կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

21.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ