Գլխավոր տեղեկություն
Համար
N 535-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 535-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՄԱՅԼԵՌ» ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշման 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագրով նախատեսված` պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքը կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «Մայլեռ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «Մայլեռ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհի ծրագիծը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված ավտոճանապարհի կառուցման համար նախատեսված հատկացումները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության 2023-2024 թվականների պետական բյուջեներով պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով հատկացվող միջոցների հաշվին՝ առանց տարեկան չափաքանակի ավելացման.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ավտոճանապարհը լինելու է 3 կիլոմետր երկարությամբ և 8 մետր լայնությամբ։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված ավտոճանապարհի կառուցման աշխատանքների իրականացումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոճանապարհի կառուցման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված հատկացումները կատարվելու են երկու փուլով՝

1) առաջին փուլ՝ ավտոճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի և դրանց փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար.

2) երկրորդ փուլ՝ շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 13-ի N 535-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՄԱՅԼԵՌ» ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

Միջոցառման անվանումը

Միջոցառման նկարագիրը

Կատարողը

Ֆինանսական գնահատականը

Ֆինանսավորման աղբյուրը

Կատարման ժամկետը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «Մայլեռ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցում

Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ծրագծին համապատասխան ավտոճանապարհի կառուցում:

 

Մասնավորապես՝

 

1. Ավտոճանապարհի կառուցման նախագծանախա-հաշվային փաստաթղթերի և դրանց փորձաքննության ծառայությունների ձեռքբերում:

 

2. Անհրաժեշտ հողատարածքի ձեռքբերման և ՀՀ անվամբ պետական գրանցման գործընթացի իրականացում:

 

3. Ձեռք բերված հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն

 

4. Շինարարական աշխատանքների, տեխնիկական, հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերում, շինա- րարական աշխատանքների իրականացում։

1. Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13 մլն ՀՀ դրամ

 

 

 

 

 

 

 

 

 

87 մլն ՀՀ դրամ**

 

 

 

 

 

 

--------------

 

 

 

 

 

800 մլն ՀՀ դրամ**

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ 2023 թ.

պետական բյուջե

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ 2023 թ.

պետական բյուջե

 

 

 

 

 

 

-----------

 

 

 

 

 

ՀՀ 2023-2024

թվականների պետական բյուջե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 թվական

 

 

 

 

 

 

 

 

2023 թվական

 

 

 

 

 

 

2023 թվական

 

 

 

 

2023-2024*

թվականներ

* Շինարարական աշխատանքների մեկնարկը կախված ազդակիր հողերի իրացման ժամկետներից, իսկ շինարարական աշխատանքների ժամկետը կախված է նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա շինարարական աշխատանքների համար սահմանվող օրացուցային գրաֆիկից։

** Սույն հավելվածում նշված նոր ճանապարհի կառուցման, ինչպես նաև ազդակիր հողերի իրացման համար ներկայացված ֆինանսական գնահատականը նախնական է, ուստի դրա հստակ արժեքը և համապատասխան գնահատականները պայմանավորված են մի շարք գործոններով, այդ թվում՝ տեղանքով, անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման ծավալներով և այլն, դրանք հնարավոր է հստակեցնել միայն տվյալ ճանապարհի կառուցման նախագծանա- խահաշվային փաստաթղթերի և հողերի փոխհատուցման արժեքների առկայության դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 13-ի N 535-Ա որոշման

 

ԾՐԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՄԱՅԼԵՌ» ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_23763

(հավելվածը խմբ. 07.11.24 N 1767-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ