Գլխավոր տեղեկություն
Համար
N 714-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 714-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված` N 24/27-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդորակիչների մատակարարում՝ 2,446,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Շահարտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04210867) 2024 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված` N 24/28-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիէթիլենային խողովակների մատակարարում՝ 3,153,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 
Տ. Խաչատրյան

 

Երևան


15.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ