ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 1990 թվականի N 582
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՄՈՒԼԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Համաձայն Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդին առընթեր մամուլի կոմիտե ստեղծելու մասին» N 502 որոշման`
1. Սահմանել մամուլի կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 33 միավոր (առանց շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի):
Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
3. Թույլատրել մամուլի կոմիտեին ունենալու կոմիտեի նախագահի երեք տեղակալ, որից մեկը` առաջին տեղակալ, և 9 հոգուց բաղկացած ստեղծագործական խորհուրդ (կոլեգիայի կարգավիճակով):
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախկին հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի իրավահաջորդը:
5. Թույլատրել մամուլի կոմիտեին` ելնելով գործունեության հետագա անհրաժեշտությունից, փոփոխություններ կատարել ենթակա ցանցի կառուցվածքում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՄՈՒԼԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հրատարակչությունների բաժին
Արդյունաբերության բաժին
Գրականության և մամուլի տարածման բաժին
Տպագրական տառատեսակների մշակման և կիրառման բաժին
Տնտեսագիտական բաժին
Կենտրոնական հաշվապահություն
Վարչատնտեսական բաժին
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |