«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 993-Ն
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.11.15 N 1403-Ն, 22.09.23 N 1629-Ն, 24.10.24 N 1657-Ն)
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.11.15 N 1403-Ն, 22.09.23 N 1629-Ն, խմբ. 24.10.24 N 1657-Ն)
1. Սահմանել սպանդանոցներին ներկայացվող պահանջները, սպանդանոցների գործունեության կասեցման, սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման և սպանդային մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն, խմբ. 22.09.23 N 1629-Ն, լրաց. 25.01.24 N 106-Ն, խմբ. 24.10.24 N 1657-Ն)
1.1. Սահմանել համայնքներում և բնակավայրերում սպանդանոցային կետի տեղակայման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 25.01.24 N 106-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման |
(գլխագիրը լրաց. 25.01.24 N 106-Ն)
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 26.11.15 N 1403-Ն, 22.09.23 N 1629-Ն, 24.10.24 N 1657-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սպանդանոցներին ներկայացվող պահանջների, սպանդանոցների գործունեության կասեցման, սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ` սպանդային կենդանիներ) սպանդի կազմակերպման և սպանդային մթերքի անասնաբուժական դրոշմման հետ կապված հարաբերությունները։
(1-ին կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն, խմբ. 24.10.24 N 1657-Ն)
2. Սպանդային կենդանիներ են համարվում 14 օրականից բարձր հասակի առողջ, այդ թվում` անբավարար բտված, թերզարգացած, ստերջ, ամորձատված, ոչ մթերատու, տարերային աղետի արդյունքում անկման վտանգված, ինչպես նաև խոտանված` աճեցման և բտման համար ոչ պիտանի, մեխանիկական չվերականգնվող վնասվածքներով, արատներով, ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդ և նորմայի սահմաններում մարմնի ջերմաստիճան ունեցող տավարը, գոմեշը, եղջերուն, ուղտը, ոչխարը, այծը, խոզը, ձին, էշը, ջորին, կուղբը, նապաստակը, ճահճակուղբը, ջրաքիսը, ճագարը, հավը, սագը, բադը, հնդկահավը, ջայլամը, խայտահավը և լորը:
(2-րդ կետը լրաց. 22.09.23 N 1629-Ն)
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) սպանդանոց` առանձին շինություն կամ շինությունների համալիր կամ շարժական կամ մոդուլային կամ մսի կամ սառցային կոմբինատ կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպություն՝ հագեցած կենդանիների սպանդի և կենդանիների սպանդից գոյացած արտադրանքի առաջնային վերամշակման սարքավորումներով և անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ պայմաններով՝ անասնաբուժասանիտարական պահանջներին համապատասխան.
2) բնակավայրերում սպանդանոցային կետ (ժամանակավոր շինություն)՝ փոքրաթիվ (5-7 գլուխ) կենդանիների ամենօրյա սպանդի համար նախատեսված շինություն, որը համապատասխանում է անասնաբուժասանիտարական և սույն որոշման 5-րդ գլխով սահմանված պահանջներին։
(3-րդ կետը լրաց. 05.03.20 N 264-Ն, խմբ. 25.01.24 N 106-Ն)
3.1. (կետն ուժը կորցրել է 12.03.20 N 350-Ն)
3.2. Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի` սպանդանոցները լինում են`
1) խոշոր` հերթափոխում 300-ից ավելի սպանդային միավոր հզորությամբ.
2) միջին` 30-300 սպանդային միավոր հզորությամբ.
3) փոքր` մինչև 30 սպանդային միավոր հզորությամբ:
(3.2-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)
3.3. Սպանդային միավոր է համարվում սպանդի ենթարկված 6 ամսականից բարձր հասակի տավարի, գոմեշի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի, ջորու, խոզի մեկական, վերջինիս մինչև 6 ամսական հասակի, ոչխարի և այծի` 3-ական, թռչնի` 20-ական, ճագարի, կուղբի, ջրաքիսի` 10-ական գլուխը:
(3.3-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)
3.4. Տավարի և գոմեշի սպանդի համար նախատեսված սպանդանոցում կարող է իրականացվել նաև ուղտի, ձիու, էշի, ջորու, խոզի սպանդ: Թռչնի համար նախատեսված սպանդանոցում կարող է իրականացնել միայն թռչնի, իսկ ճագարի, ջրաքիսի, կուղբի համար նախատեսված սպանդանոցում` միայն այդ կենդանատեսակների սպանդ:
(3.4-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)
3.5. Ըստ իրականացվող մորթի քանակության` փոքր սպանդանոցները լինում են հերթափոխում 3, 6, 12 կամ 18, 24, 30 սպանդային միավոր հզորությամբ:
(3.5-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)
4. Սույն կարգի դրույթները տարածվում են միս արտադրող, մթերող և վերամշակող կազմակերպությունների վրա։
5. Սպանդի ենթակա չեն սիբիրախտով, խշխշան պալարով, ժանտախտով, չարորակ կատառային տենդով, սպունգանման էնցեֆալոպաթիայով, կատաղությամբ, կարկամախտով, չարորակ այտուցով, բրադզոտով, էնտերոտոքսեմիայով, ոչխարի սկրեպիով, տուլյարեմիայով, բոտուլիզմով, միասմբակավորների խլնախտով, համաճարակային լիմֆանգոիտով, խոզերի և միասմբակավորների աֆրիկական ժանտախտով, մելիոիդոզով, ձիերի զուգավորման հիվանդությամբ, հպավարակային մետրիտով, վիրուսային հոդաբորբով, ճագարների միքսոմատոզով, վիրուսային արյունահոսային հիվանդությամբ, թռչունների գրիպով, օրնիտոզով, Նյու-Քասլով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող, մալեինիզացիայի չենթարկված, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, սատկած կամ հոգեվարքի վիճակում գտնվող կենդանիները:
5.1. Խոշոր եղջերավոր կենդանիներն սպանդանոցում սպանդի են ենթակա միայն համարակալված լինելու և ականջապիտակի առկայության դեպքում:
(5.1-ին կետը լրաց. 22.09.23 N 1629-Ն)
6. Կենսապատրաստուկներ, հակաբիոտիկներ, հորմոններ, հակամակաբուծային դեղամիջոցներ ստացած կամ դրանցով արտաքին մակաբույծների նկատմամբ մշակված սպանդային կենդանիները ենթակա են սպանդի այդ պատրաստուկների օգտագործման հրահանգով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
7. Սպանդային կենդանիներն սպանդանոց ուղարկվելուց առաջ մաքրվում են և անասնաբույժի կողմից ենթարկվում են զննման:
(7-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)
7.1. Սպանդանոց տեղափոխվում են համաճարակային և անասնահամաճարակային տեսակետից ապահով կամ կենդանիների և մարդկանց առողջության պահպանման նկատառումներից ելնելով կենդանիների շարժի սահմանափակում կամ արգելում չունեցող տնտեսությունների սպանդային կենդանիները:
(7.1-ին կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)
8. Ձկով, խեցգետնով կամ դրանց մնացորդներով, ձկնալյուրով կերակրված գյուղատնտեսական կենդանիներն սպանդի են ենթարկվում վերջին կերակրումից հետո 30 օր, իսկ թռչունները` 10 օր հետո:
9. Սպանդային կենդանիներին խմելու ջուրը տրվում է անսահմանափակ և դադարեցվում է սպանդից 3 ժամ առաջ:
10. Առողջ, հիվանդ կամ խոտանված սպանդային կենդանիները տեղափոխվում են առանձնացված:
11. Սպանդանոցի անասնաբազայում սպանդային կենդանիները բեռնաթափվում են ուղեկցող անասնաբուժական փաստաթղթի առկայության դեպքում` 2 ժամվա ընթացքում: Ընդունված գլխաքանակը ենթարկվում է նախասպանդային զննման և ջերմաչափման, որոնց արդյունքներն սպանդանոցի անասնաբուժական ծառայության կողմից գրանցվում են համապատասխան գրանցամատյանում:
11.1. Նախասպանդային զննումը ներառում է՝
1) կենդանիների նույնականացումը՝ համարակալման միջոցով ճանաչումը բացահայտելը.
2) կենդանիների անասնաբուժական զննումը և ըստ անհրաժեշտության՝ այլ հետազոտություններ, որոնք բացահայտում են, որ՝
ա. առկա են շեղումներ սովորական պահվածքից՝ առանձին-առանձին կամ խմբովի ցուցաբերում են այնպիսի պահվածք, որը ցույց է տալիս հիվանդության առկայությունը կամ դրա հնարավորությունը,
բ. ակներև են հիվանդությանը բնորոշ կամ ընդհանուր նշաններն ու ախտանշանները, որի հետևանքով հիվանդությունը կարող է փոխանցվել կենդանիներին կամ մարդկանց` կենդանիների, կենդանիների սպանդից գոյացած մթերքի և հումքի հետ շփման կամ օգտագործման միջոցով, կամ այդ կենդանիների սպանդից ստացված մթերքը և հումքը մարդկանց կողմից սպառման համար կարող են ճանաչվել ոչ պիտանի,
գ. կենդանիների աճեցման ընթացքում օգտագործվել են չթույլատրված նյութեր և աղտոտիչներ, կամ գերազանցվել են մնացորդային նյութերի սահմանված առավելագույն թույլատրելի քանակները.
3) կենդանիների բուծման և աճեցման ընթացքում անասնաբուժական միջամտությունների և անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման վերաբերյալ գրանցումների ու փաստաթղթերի՝ ներառյալ ուղեկցող անասնաբուժական ձևաթղթերի առկայությունը:
(11.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
12. Եթե սպանդային կենդանիների խմբում հայտնաբերվում է վարակիչ հիվանդություն, հոգեվարքի վիճակ, հարկադիր սպանդի ենթարկված կամ անկած կենդանիների դիակներ, գլխաքանակի անհամապատասխանություն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթում նշված տվյալներին, խումբը 3 օրվանից ոչ ավելի ժամկետով տեղափոխվում է կարանտինային մասնաշենք` մինչև հիվանդության ախտորոշումը կամ անհամապատասխանության բացահայտումը։
13. Սպանդանոցում հայտնաբերված անկած կենդանիները չեն բեռնաթափվում: Սիբիրախտի առկայությունը բացառելուց հետո դիակներն ուղարկվում են ոչնչացման կամ օգտահանման` անասունների թաղման կամ ոչնչացման համար հատկացված վայրում: Դիակների փոխադրումն իրականացնում է սպանդային կենդանիների տերը:
14. Սպանդանոց ընդունված կենդանիներն սպանդանոցի տարածքից դուրս չեն հանվում:
15. Սպանդային կենդանիների մորթն իրականացվում է նախասպանդային պահվածքից հետո 5 ժամվա ընթացքում:
16. Խոտանված, հպավարակային թոքաբորբով, տուբերկուլոզով, բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած, լեյկոզով, ձիերի վարակիչ սակավարյունությամբ, էնցեֆալոմիելիտով, խոզերի դասական ժանտախտով, թռչունների պաստերելոզով, ծաղիկ-դիֆթերիտով, լարինգոտրախեիտով, մարսողական համակարգի հիվանդություններով, թարախային բորբոքումներով, թարախային մեռուկացած վերքերով, կրծքի բորբոքումով, մատղաշի պորտի և հոդերի բորբոքումով հիվանդ սպանդային կենդանիները ենթակա են սանիտարական սպանդի, որոնց սպանդը կազմակերպվում է նախապես սահմանված սանիտարական օրերին: Այդ օրերին սպանդը կազմակերպվում է առողջ կենդանիների սպանդի իրականացումից հետո` սպանդի սրահից հեռացնելով սպանդային ամբողջ մթերքը՝ կատարելով մանրակրկիտ մեխանիկական մաքրում և ախտահանություն:
17. Սպանդանոցի կառուցումը և շահագործումն իրականացվում են զոոհիգիենիկ նորմերի և անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների պահպանմամբ:
1) սպանդանոցը բացառությամբ շարժական սպանդանոցները պետք է ունենա`
ա. արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրման ապահովվածություն` նախքան կեղտաջրերը կոյուղու կոլեկտոր ուղարկելը, արտադրական կոյուղաջրերի կուտակման և մաքրման փակ տարողություններ, որոնցում կուտակված կեղտաջրերը մեխանիկական մաքրումից հետո վնասազերծվում և պարբերաբար հեռացվում են,
բ. մեկուսացված, բետոնապատ հրապարակ՝ կենդանիների արտաթորանքի և մարսողական ուղիների պարունակության հավաքման` 30 օրից ոչ պակաս տևողությամբ պահելու և կենսաջերմային եղանակով վնասազերծելու համար,
գ. կենդանիներ տեղափոխող մեքենաների մաքրման և սանիտարական մշակման հրապարակ,
դ. կենդանիների ընդունման համար` բաց կամ ծածկապատ շինություն` ապահովված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով,
ե. անջրաթափանց սալիկներով 1.8 մ բարձրությամբ երեսապատված պատեր, քիմիապես կայուն նյութերով պատված հատակներ, իսկ շաղախով սվաղված և հարթեցված պատերի ու առաստաղների դեպքում դրանք պետք է պատված լինեն խոնավակայուն ներկերով բացառությամբ մոդուլային սպանդանոցների դեպքում,
զ. դեպի ներս բացվող և ճանճապահպան ցանցերով պատված արտադրական շենքերի պատուհաններ բացառությամբ մոդուլային սպանդանոցների դեպքում.
2) սպանդի իրականացման գործընթացում օգտագործել միայն առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից թույլատրված, սպանդային մթերքի հետ շփվող նյութեր:
(17-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն, 05.03.20 N 264-Ն)
17.1. Պետական վերահսկողության շրջանակներում սպանդանոցներին ներկայացվող պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ սպանդանոցների գործունեության կասեցման դեպքում՝ սպանդանոցային գործունեություն իրականացնող սննդի շղթայի օպերատորը, գործունեության կասեցված ժամանակահատվածում, չի կարող օգտվել «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից։
(17.1-ին կետը լրաց. 24.10.24 N 1657-Ն)
II. ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Սպանդանոցում սպանդի գործընթացը կազմակերպվում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացության առկայության դեպքում.
1) Սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տրամադրելուց հետո, սպանդանոցը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վարվող «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակում:
(18-րդ կետը փոփ. 26.11.15 N 1403-Ն, խմբ. 05.03.20 N 264-Ն)
19. Սպանդը կատարվում է սպանդային սրահում կամ մասնաշենքում` ըստ կենդանատեսակների, հերթափոխերով:
20. Սպանդի կազմակերպման գործընթացում պետք է բացառվի`
ա) սպանդային մթերքի շփման հնարավորությունը հումքի և թափոնների, սպանդային կենդանիների հետ,
բ) առողջ կենդանիների շփման հնարավորությունը կարանտինացման ենթակա, մեկուսարան տեղափոխվող կամ սանիտարական սպանդի ենթակա կենդանիների հետ:
գ) այնպիսի ջրի օգտագործումը, որը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին,
դ) կեղտաջրերի արտահոսքը սպանդի տարածքից դուրս:
(20-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն)
21. Սպանդի տեխնոլոգիական գործընթացներն են` կենդանիների նախասպանդային պահվածքը և սպանդը, սպանդային մթերքի դրոշմումը, կշռումը, պահեստավորումը և վերամշակումը, իսկ սպանդի գործընթացը ներառում է նախասպանդային և հետսպանդային զննման կենդանու շշմեցման կենդանու ուղղաձիգ բարձրացման և կախման, արյունաքամության, ներքին օրգանների հեռացման, մաշկահանման, մսեղիքի առաջնային մասնատման` կիսման և քառատման, մսեղիքի մաքրման և հարդարման և անասնաբուժասանիտարական փորձաքննության փուլերը:
(21-րդ կետը լրաց. 22.05.08 N 483-Ն, 26.11.15 N 1403-Ն, փոփ. 22.09.23 N 1629-Ն)
22. Սպանդից առաջ սպանդային կենդանիները ենթարկվում են շշմեցման` էլեկտրական հոսանքով, որը բացառում է կենդանու մահը: Անհրաժեշտության դեպքում սպանդային կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակվում է անշարժացման միջոցով:
22.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ենթարկման գործընթացի առաջին 4 վայրկյանն առնվազն տեսանկարահանվում է և համապատասխան հավելվածի միջոցով ներբեռնվում «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակ։ Տեսանկարահանման բացակայության դեպքում համակարգը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված N 5 ձևի անասնաբուժական վկայականի (այսուհետ՝ N 5 ձևի անասնաբուժական վկայական) ներբեռնման հնարավորություն չի տալիս։
(22.1-ին կետը լրաց. 22.09.23 N 1629-Ն)
23. Սպանդային կենդանիների շշմեցումը և մորթը կատարվում է կենդանու տվյալ տեսակի համար նախատեսված միջոցներով:
24. Մորթից հետո կենդանու հետագա մշակումը կատարվում է անասնաբուժական ծառայություն մատուցող անձի կողմից:
25. Մսեղիքից ներքին օրգանների հեռացման աշխատանքները կատարվում են կենդանու շշմեցումից 45 րոպե կամ արյունաքամության ավարտից հետո` 30 րոպեի ընթացքում:
26. Բժշկական, կենսաբանական նպատակներով ներզատիչ և արտազատիչ գեղձերի, արյան հավաքը պետք է կատարվի միայն առողջ կենդանիներից` պահպանելով մանրէազերծության պայմանները:
27. Սույն կարգի 16-րդ կետում նշված հիվանդություններով հիվանդ, ինչպես նաև այդպիսի հիվանդությամբ հիվանդ կենդանիների արյան հետ խառնված առողջ կենդանիների արյունը ենթակա է վարակազերծման 1000 C ջերմաստիճանում` 2 ժամ տևողությամբ:
28. Տուբերկուլոզով, բրուցելոզով, լիստերիոզով, լեյկոզով, խոզերի ժանտախտով, կարմրախտով, Աուեսկիով, ատրոֆիկ ռինիտով հիվանդ կամ այդ հիվանդություններով վարակվածությամբ կասկածվող կենդանիների սպանդից հավաքված արյունը կարելի է եփելու միջոցով վերամշակել անասնակերի` 2 ժամ տևողությամբ զանգվածի խորքում ապահովելով 800 C ջերմաստիճանը:
29. Մորթից հետո մսեղիքի առաջնային մասնատման համար որոճողների, միասմբակավորների մսեղիքը բաժանվում է կիսամսեղիքների և քառանդրիների, որոնք համարակալվում են` միևնույն մսեղիքին պատկանելությունը հաստատելու համար: Միևնույն համարով համարակալվում են նաև տվյալ մսեղիքին պատկանող ներքին պարենքիմատոզ օրգանները, ստամոքսաղիքային համակարգի օրգանները, մաշկը, գլուխը: Մորթից հետո թռչունները բաց են թողնվում փետրազերծված:
30. Սպանդանոցում գործում են անասնաբուժասանիտարական փորձաքննության օրգանոլեպտիկ զննման հոսքագծի տեղեր` ըստ կենդանատեսակի`
ա) տավարի, գոմեշի, եղջերուի, ուղտի համար` 4 տեղ (գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).
բ) ոչխարի, այծի համար` 3 տեղ (ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).
գ) խոզի համար` 5 տեղ (ենթածնոտային ավշային հանգույցների (սիբիրախտի նկատմամբ), գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).
դ) միասմբակավորների համար` 4 տեղ (գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).
ե) թռչունների համար` 2 տեղ (ներքին օրգանների և եզրափակիչ զննում).
զ) ճագարի, կուղբի, ջրաքիսի համար` 2 տեղ (ներքին օրգանների և եզրափակիչ զննում):
Եզրափակիչ տեղն իրենից ներկայացնում է պահեստային կախովի ուղի կամ մսեղիքի մշակման վերջնափուլում գտնվող առանձին տեղ, որտեղ կատարվում է լաբորատոր հետազոտություն, անասնաբուժասանիտարական արդյունքների ամփոփում, որի հիման վրա տրվում է եզրակացություն և կատարվում է մսի դրոշմում:
(30-րդ կետը փոփ. 22.09.23 N 1629-Ն)
30.1. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում են N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները՝ յուրաքանչյուրը բաղկացած իննանիշ թվերից։ Մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքի վրա դրոշմվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմը։
(30.1-ին կետը լրաց. 22.09.23 N 1629-Ն)
30.2. Կենդանական ծագման մթերքի դրոշմումը կատարվում է հետևյալ կերպ`
1) խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում.
2) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական՝ թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում.
3) խոշոր եղջերավոր կենդանու քառորդ մսեղիքի վրա դրվում է յուրաքանչյուր դրոշմից մեկական` թիակի և ազդրի հատվածում.
4) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու քառորդ մսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական թիակի և ազդրի հատվածում.
5) թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի փաթեթավորման դեպքում օգտագործվում են վարդագույն և կանաչ թղթյա պիտակներ՝ 15 x 90 մմ չափսերով: Պիտակի ներկված մասի երկարությունը պետք է լինի 60 մմ: Պիտակի վրա նշվում է սպանդ իրականացրած կազմակերպության անվանումը.
6) անհատական պոլիմերային թաղանթներով ճագարի և բրոյլեր տեսակի ճագարի մսեղիքի փաթեթավորման դեպքում մսեղիքը չի դրոշմվում, իսկ N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմումը կատարվում է փաթեթի մեջ դրված կամ սոսնձված պիտակի վրա` նշելով այն բոլոր տեղեկությունները, որոնք համապատասխանում են նշված արտադրանքին՝ համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների.
7) օգտահանման ենթակա կենդանական ծագման մթերքի վրա դրվում է 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմ՝ համաձայն N 1 ձևի, որը հաստատում է, որ միսը ենթակա է օգտագործման՝ վնասազերծումից հետո: Այդպիսի դրոշմի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են հիվանդության անվանումը (դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն), որի դեպքում միսը ենթակա է վնասազերծման՝ համապատասխան եղանակով (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում և այլն).
8) խոշոր եղջերավոր կենդանիների ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում են N 5 ձևի անասնաբուժական վկայականի, ինչպես նաև կենդանու անհատական համարներով դրոշմները.
9) մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի, ջորու, թռչունի, ճագարի, նապաստակի, կուղբի և ճահճակուղբի ենթամթերքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրոշմվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարի դրոշմը։
(30.2-րդ կետը լրաց. 22.09.23 N 1629-Ն)
30.3. Դրոշմումը պետք է լինի հստակ, ընթեռնելի և պահպանվի մսի պահման ժամանակ, ինչպես նաև դրոշմման համար օգտագործվում են միայն սննդային ներկերը:
(30.3-րդ կետը լրաց. 22.09.23 N 1629-Ն)
31. Անասնաբուժական զննումը կարելի է կատարել հարմարեցված սեղանների կամ կախարանների վրա՝ սպանդանոցի անասնաբուժական ծառայության կողմից անասնաբուժասանիտարական փորձաքննության հոսքագիծ ապահովելու անհնարինության մասին եզրակացության առկայության դեպքում:
32. Մինչև անասնաբուժական զննման ավարտը, որը ներառում է նաև խոզի մսեղիքի տրիխինելոսկոպիան, սպանդից ստացված մթերքը` բացառությամբ մաշկի, խոշոր եղջերավորների ոտքերի և ականջների, մանր եղջերավորների գլխի և ոտքերի, պետք է մնա սպանդի արտադրամասում կամ սրահում:
33. Անասնաբուժական զննման նախապատրաստումը կատարվում է՝
ա) խոշոր եղջերավորներից, ուղտի գլուխն անջատվում է մսեղիքից և կախվում կախիչից կամ տեղավորվում սեղանին, որից հետո լեզուն կտրվում է բերանի խոռոչի վերնամասից ու կողերից այնպես, որ չվնասվի և ազատ դուրս ընկնի միջծնոտային տարածությունից, պահպանվում են զննման ենթակա բոլոր ավշային հանգույցները,
բ) միասմբակավորների գլուխն անջատվում է մսեղիքից, և լեզուն դուրս բերելուց հետո սղոցվում է քթի միջնապատը` պահպանելով նրա ամբողջականությունը,
գ) խոզի գլուխը մակաճեղքվում է և թողնվում է մսեղիքին կպած` մինչև անասնաբուժական զննման ավարտը,
դ) հորթի, այծի, ոչխարի գլուխներն անջատվում են ծոծրակ-ատլասային հոդի հատվածում, թողնվում են մսեղիքին կպած` մինչև անասնաբուժական զննման ավարտը,
ե) մսեղիքից անջատված սիրտը, թոքերը շնչափողի հետ, լյարդը պետք է լինեն միմյանց միացած բնական կապով: Որոճողների փայծաղը կարող է լինել բնական կապի մեջ կտրիչի հետ կամ առանձնացված, վերջինիս դեպքում այն ներկայացվում է անասնաբուժական զննման ներքին պարենքիմատոզ օրգանների հետ միասին,
զ) ստամոքսաղիքային համակարգը և սեռական օրգանները, կուրծը տեղավորվում են հոսքային գծի կամ սեղանի վրա,
է) մսեղիքը կախվում է աքիլլեսյան ջլից կամ տեղավորվում սեղանին,
ը) մաշկի զննումից առաջ ներքին օրգաններն անջատվում են մսեղիքից:
33.1. Հետսպանդային զննումը կատարվում է սպանդից հետո անմիջապես՝ մսեղիքի և ներքին օրգանների նկատմամբ, որպեսզի հայտնաբերվեն՝
1) կենդանիների վարակիչ՝ ինֆեկցիոն և մակաբուծային հիվանդությունները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ չթույլատրված կամ սահմանային թույլատրելի մակարդակները գերազանցող մնացորդային նյութերը կամ աղտոտիչները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության մանրէաբանական, որակական չափանիշներին անհամապատասխանությունը.
4) օտար մարմիններ, մակաբույծներ, ուռուցքներ, վերքեր, ոչ վարակիչ բնույթի ախտահարումներ, որոնցից ելնելով, որոշվում է մսի պիտանիությունը մարդու կողմից սպառման համար, կամ սահմանափակվում է այդպիսի մսի օգտագործումը:
(33.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.2. Հետսպանդային զննման ընթացքում՝
1) ուսումնասիրվում են ներքին օրգանների արտաքին մակերեսները՝ ուշադրություն դարձնելով կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կամ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ցանկում ընդգրկված հիվանդությունների հայտնաբերմանը.
2) շոշափվում ու կտրվում են մսեղիքը և ներքին օրգանները.
3) կատարվում է նմուշառում.
4) միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի աղտոտումը բացառվի կամ հասցվի նվազագույնի:
(33.2-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.3. Նմուշառումը կատարվում է՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով աղտոտումը և հիվանդությունների տարածումը, նմուշները պատշաճ կերպով մշակվում և ուղարկվում են հետազոտության՝
1) կենդանիների վարակիչ հիվանդությունների և դրանց հարուցիչների հսկողության ու մոնիթորինգի.
2) սպունգանման էնցեֆալոպաթիայի ախտորոշման.
3) չթույլատրված կամ սահմանային թույլատրելի մակարդակները գերազանցող մնացորդային նյութերի կամ աղտոտիչների հայտնաբերման և հսկողության.
4) Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ցանկում ներառված կենդանիների վարակիչ հիվանդությունների հայտնաբերման.
5) մանրէաբանական սահմանված ցուցանիշների շեղումների հայտնաբերման նպատակներով:
(33.3-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.4. Սպանդանոցում վեց ամսականից բարձր տարիքի ընտանի միասմբակավորների, խոշոր եղջերավոր կենդանիների և չորս շաբաթականից բարձր տարիքի ընտանի խոզերի մսեղիքը հետսպանդային զննման ներկայացվում են ողնաշարի երկարությամբ կիսված: Ելնելով անհրաժեշտությունից՝ հետսպանդային զննման համար գլուխը ևս երկարությամբ կիսվում է:
(33.4-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.5. Վեց շաբաթականից փոքր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է՝
1) գլխի և կոկորդի տեսողական զննում. հետըմպանային ավշային հանգույցների հատում և զննում: Բերանի խոռոչի զննում, լեզվի շոշափում, նշագեղձերի հեռացում.
2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի շոշափում, բրոնխիալ և միջընդերային (մեդիաստենալ) ավշային հանգույցների հատում և զննում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները կտրվում են երկայնքով, իսկ թոքերը հատվում են իրենց գլխավոր առանցքին ուղղահայաց` հետին երրորդային մասում: Նման հատումն անհրաժեշտ չէ, եթե թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման համար.
3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Սիրտը հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.
4) ստոծանու տեսողական զննում.
5) լյարդի, լյարդի և ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում: Լյարդի և նրա ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.
6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում: Ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.
7) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.
8) երիկամների տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` երիկամների և երիկամային ավշային հանգույցների հատում.
9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.
10) պորտային հատվածի և հոդերի տեսողական զննում, ինչպես նաև շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտային հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկը զննելու նպատակով:
(33.5-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.6. Վեց շաբաթականից բարձր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`
1) գլխի և կոկորդի տեսողական զննում. ենթածնոտային, հետըմպանային և հարականջային ավշային հանգույցների հատում և զննում.
2) արտաքին ծամիչ մկանի զննում, որի համար կատարվում է ստորին ծնոտին զուգահեռ երկու հատում և ներքին ծամիչ մկանների զննում, որոնք հատվում են մեկ հարթության ուղղությամբ.
3) լեզվի զննում՝ տեսողական զննման և շոշափման միջոցով, լեզուն հանվում է բերանի խոռոչի մանրակրկիտ հետազոտումը հնարավոր դարձնելու համար: Նշագեղձերը հեռացվում են.
4) շնչափողի և կերակրափողի զննում, թոքերի տեսողական զննում և շոշափում: Բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների հատում և զննում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները հատվում են երկարությամբ, թոքերը հատվում են իրենց հիմնական առանցքին ուղղահայաց` հետին երրորդային հատվածում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, երբ թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.
5) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.
6) ստոծանու տեսողական զննում.
7) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում և շոշափում: Լեղածորանների զննման համար կատարվում է հատում լյարդի ստամոքսային մակերեսի և կաուդալ բլիթի հատվածում.
8) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում: Ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.
9) փայծաղի տեսողական զննում և ըստ անհրաժեշտության` շոշափում.
10) երիկամների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` երիկամների և երիկամային ավշային հանգույցների հատում.
11) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.
12) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).
13) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` շոշափում և հատում: Կովերի դեպքում կրծի յուրաքանչյուր կեսը բացել մինչև կաթնային խոռոչները հասնող երկար, խոր հատումով, իսկ կրծի ավշային հանգույցները հատել` բացառությամբ այն դեպքերի, երբ կուրծը չի օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով:
(33.6-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.7. Ոչխարների և այծերի մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է՝
1) մաշկազերծումից հետո գլխի, իսկ կասկածի դեպքում նաև կոկորդի, բերանի, լեզվի և հետըմպանային ու հարականջային ավշային հանգույցների տեսողական զննում: Այս զննումն անհրաժեշտ չէ, եթե գլուխը լեզվի և ուղեղի հետ միասին չի օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.
2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի, բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների շոշափում: Կասկածի դեպքում այս օրգանները հատել և ստուգել.
3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Կասկածի դեպքում սիրտը հատել և ստուգել.
4) ստոծանու տեսողական զննում.
5) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային գեղձի ավշային հանգույցների տեսողական զննում, լյարդի և լյարդի ավշային հանգույցների շոշափում, լյարդի ստամոքսային մակերեսի հատում՝ լեղածորաններն ստուգելու նպատակով.
6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում.
7) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.
8) երիկամների տեսողական զննում: Ըստ անհրաժեշտության` երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.
9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.
10) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).
11) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում.
12) երիտասարդ կենդանիների պորտի հատվածի և հոդերի տեսողական զննում, ինչպես նաև շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտի հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկն ստուգելու նպատակով:
(33.7-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.8. Ընտանի միասմբակավորների մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`
1) գլխի տեսողական զննում, լեզուն անջատելուց հետո կոկորդի տեսողական զննում և շոշափում, անհրաժեշտության դեպքում՝ ստործնոտային, հետըմպանային ու հարականջային ավշային հանգույցների զննում, շոշափում և հատում.
2) լեզվի՝ բերանից դուրսհանում` բերանի խոռոչի մանրակրկիտ տեսողական զննման համար, որից հետո լեզվի տեսողական զննում և շոշափում.
3) նշագեղձերի հեռացում և զննում.
4) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի շոշափում և անհրաժեշտության դեպքում բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների հատում: Շնչափողը և բրոնխների գլխավոր ճյուղավորումները հատել երկարությամբ, իսկ թոքերը հատել իրենց հիմնական առանցքին ուղղահայաց` հետին երրորդային հատվածում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, երբ թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.
5) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.
6) ստոծանու տեսողական զննում.
7) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում, շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.
8) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում, շոշափում և անհրաժեշտության դեպքում` հատում.
9) փայծաղի տեսողական զննում և անհրաժեշտության դեպքում` շոշափում.
10) երիկամների տեսողական զննում: Ըստ անհրաժեշտության` երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.
11) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.
12) սեռական օրգանների տեսողական զննում (բացառությամբ առնանդամի, եթե այն արդեն հեռացվել է).
13) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում և ըստ անհրաժեշտության` ավշային հանգույցների հատում.
14) երիտասարդ կենդանիների պորտի հատվածի և հոդերի տեսողական զննում ու շոշափում: Կասկածի դեպքում հատել պորտի հատվածը և բացել հոդերը` սինովյալ հեղուկն ստուգելու նպատակով.
15) բոլոր մոխրագույն կամ սպիտակ ձիերի զննում՝ բացահայտելու համար մելանոզների և այլ նորագոյացությունների առկայությունը, որը կատարվում է ուսի միացումը թուլացնելուց հետո թիակոսկրի կռճիկային մասի տակի մկանների և ավշային հանգույցների զննման միջոցով.
16) երիկամների հեռացում, զննում` հատելով ամբողջ երկայնքով:
(33.8-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.9. Խոզերի մսեղիքի և փորոտիքի հետսպանդային զննումը ներառում է`
1) գլխի և կոկորդի տեսողական զննում, ենթածնոտային ավշային հանգույցների հատում և զննում, բերանի խոռոչի ու կոկորդի տեսողական զննում.
2) թոքերի, շնչափողի և կերակրափողի տեսողական զննում, թոքերի, բրոնխիալ և միջընդերային ավշային հանգույցների շոշափում: Շնչափողը և բրոնխների մեծ ճյուղավորումները բացել երկարությամբ և թոքերը հատել իրենց գլխավոր առանցքին ուղղահայաց` հետին երրորդային մասում: Այս հատումներն անհրաժեշտ չեն, եթե թոքերը չեն օգտագործվելու մարդկանց կողմից սպառման նպատակով.
3) սրտապարկի և սրտի տեսողական զննում: Վերջինս հատվում է երկարությամբ, որպեսզի բացվեն փորոքները և հատվի միջփորոքային միջնապատը.
4) ստոծանու տեսողական զննում.
5) լյարդի, լյարդի ու ենթաստամոքսային ավշային հանգույցների տեսողական զննում, ինչպես նաև լյարդի և դրա ավշային հանգույցների շոշափում.
6) ստամոքսաաղիքային համակարգի, միջընդերքի, ստամոքսի և միջընդերային ավշային հանգույցների տեսողական զննում և շոշափում, իսկ անհրաժեշտության դեպքում` ստամոքսային և միջընդերային ավշային հանգույցների հատում.
7) փայծաղի տեսողական զննում և ըստ անհրաժեշտության՝ հատում.
8) երիկամների տեսողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ երիկամների և երիկամների ավշային հանգույցների հատում.
9) թոքամիզի և որովայնամիզի տեսողական զննում.
10) սեռական օրգանների տեսողական զննում՝ բացառությամբ առնանդամի, եթե այն նախապես հեռացվել է.
11) կրծի և նրա ավշային հանգույցների տեսողական զննում: Էգերի վերկրծային ավշային հանգույցների հատում.
12) երիտասարդ կենդանիների պորտային հատվածի և հոդերի տեսողական զննում ու շոշափում: Կասկածի դեպքում պորտի հատվածը հատել, իսկ հոդերը բացել:
(33.9-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.10. Թռչունների հետսպանդային զննումը ներառում է՝
1) նշանակալից թվով թռչունների ներքին օրգանների և մարմնի խոռոչների ամենօրյա զննում, որը կապահովի կատարվածի և ստացված արդյունքների երաշխավորված հավաստիությունը.
2) պատահականորեն ընտրված յուրաքանչյուր տեսակի թռչնի մանրակրկիտ զննում և հետսպանդային ստուգման արդյունքների հիման վրա մարդկանց կողմից սպառման համար ոչ պիտանի ճանաչված՝ միևնույն ծագում ունեցող թռչնի կամ նրա մասերի մանրակրկիտ զննում.
3) անհրաժեշտ հետագա այլ հետազոտություններ, եթե կասկած կա, որ տվյալ թռչնամիսը կարող է ոչ պիտանի լինել մարդկանց կողմից սպառման համար:
(33.10-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.11. Բուծվող վայրի կենդանիների հետսպանդային զննումը սահմանափակվում է մսեղիքի ընդհանուր տեսքի տեսողական զննմամբ և շոշափմամբ, իսկ մսեղիքի մասեր կամ օրգաններ հատվում և զննվում են ախտաբանաանատոմիական և հյուսվածքային ախտահարման կամ այլ կասկած հարուցող դեպքերում: Բուծվող վայրի կենդանիների համապատասխան տեսակների համար կիրառելի են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և թռչունների հետսպանդային զննման ձևերը:
(33.11-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.12. Սպանդանոցներում ապահովվում է նաև ռիսկային՝ կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների հսկողությունը, որը ներառում է՝
1) եղջերավորների հետազոտումն սպունգանման էնցեֆալոպատիայի նկատմամբ.
2) 6 շաբաթականից բարձր հասակի խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մեջ ցիստիցերկոզի բացահայտման նպատակով իրականացվող հետսպանդային զննումը, որի ժամանակ կարելի է կիրառել նաև շճաբանական թեստ: Ցիստիցերկներ հայտնաբերելու նպատակով պետք է կատարել առնվազն երկուական զուգահեռ կտրվածքներ ծամող, պարանոցի առջևի մասի, կրծքավանդակի, արմունկաթիակային հոդի, մեջքի, գոտկի, սրբանի, կոնքի, վերջավորությունների և ստոծանու մկանների վրա: Մսեղիքի, սրտի, գլխի և այլ սպանդային մթերքների 40 քառ. սմ հետազոտման մակերեսի վրա 4 և ավելի կենդանի կամ անկենդան ցիստիցերկների հայտնաբերման դեպքում մսեղիքը, գլուխը և ներքին օրգանները (բացի աղիներից) պիտանի չեն սննդում օգտագործելու համար, ենթակա են ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով, իսկ ներքին և արտաքին ճարպը հալեցումից հետո կարող է օգտագործվել սննդի մեջ՝ առանց սահմանափակումների: Մսեղիքի, գլխի, սրտի և այլ սպանդային մթերքների 40 քառ. սմ հետազոտման մակերեսի վրա 3-ից ոչ ավելի կենդանի կամ անկենդան ցիստիցերկների հայտնաբերման դեպքում մսեղիքը, գլուխը և ներքին օրգանները (բացի աղիներից) ենթակա են սննդում օգտագործման՝ վարակազերծելուց հետո, եփած տեսակի երշիկների և պահածոների արտադրությունում: Վարակազերծումը կատարվում է սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն.
3) տրիխինելոզի նկատմամբ զգայուն ընտանի խոզերի, վայրի կենդանիների, բուծվող վայրի կենդանիների, ընտանի միասմբակավորների և այլ կենդանիների մսեղիքի զննումը, որի արդյունքների հիման վրա՝ տրիխինելոզով ախտահարված միսը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով.
4) ընտանի միասմբակավորների հետազոտումը՝ խլնախտի՝ գեղձատապի բացահայտման նպատակով, որի դեպքում պետք է մանրամասն զննել շնչափողի, կոկորդի, քթի խոռոչների, սինուսների և նրանց ճյուղավորումների լորձաթաղանթները` գլուխը միջին (մեդիալ) հարթությամբ կիսելուց և քթի միջնապատը հեռացնելուց հետո: Գեղձատապով ախտահարված ձիերի միսը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով.
5) տուբերկուլինի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կամ տուբերկուլյոզով վարակված լինելու հիմքերի առկայությունը, որի դեպքում այդ կենդանիները պետք է սպանդի ենթարկել մյուս կենդանիներից առանձին՝ բացառելու համար մնացած մսեղիքի, սպանդային հոսքագծի և սպանդանոցում ներկա անձնակազմի ախտոտման ռիսկը: Եթե սպանդի ենթարկված կենդանիների մի շարք օրգաններում կամ մսեղիքի մի շարք հատվածներում հայտնաբերվել են տուբերկուլյոզով տեղային ախտահարումներ, ապա ամբողջ մսեղիքը պիտանի չէ մարդկանց կողմից սպառման համար, ենթակա է ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով: Եթե տուբերկուլյոզով ախտահարում հայտնաբերվել է միայն մի օրգանի ավշային հանգույցներում կամ մսեղիքի մի մասում, ապա մարդկանց կողմից սպառման համար պիտանի չէ միայն ախտահարված օրգանը կամ մսեղիքի հատվածն ու կապակցված ավշային հանգույցը.
6) բրուցելյոզի ախտորոշման թեստի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կամ հիվանդությունը կասկածելու այլ հիմքերի առկայությունը, որի դեպքում այդ կենդանիներն սպանդի են ենթարկվում մյուս կենդանիներից առանձին՝ բացառելու համար մնացած մսեղիքի, սպանդային հոսքագծի և սպանդանոցում ներկա անձնակազմի ախտոտման ռիսկը: Եթե հետսպանդային ստուգման ժամանակ հայտնաբերվել է բրուցելյոզով սուր ախտահարում, ապա սպանդի ենթարկված կենդանու ամբողջ միսը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար: Բրուցելյոզի ախտորոշման թեստի նկատմամբ դրական կամ կասկածելի հակազդած կենդանիների կուրծը, միզասեռական համակարգը և արյունը պիտանի չեն մարդու կողմից սպառման համար, ենթակա են ոչնչացման կամ օգտահանման՝ սննդի կամ կերի նպատակով օգտագործումը բացառելով:
(33.12-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
33.13. Սպանդից գոյացած՝ կենդանական ծագում ունեցող կողմնակի արտադրանքը տնօրինվում՝ պահպանվում, օգտագործվում, օգտահանվում (վերամշակվում), ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ:
(33.13-րդ կետը լրաց. 26.11.15 N 1403-Ն)
34. Սպանդանոցային ծագման մթերքի համար N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդի սկզբից նվազագույնը 1 ժամ հետո, առաքման ժամանակ՝ առաքվող յուրաքանչյուր խմբաքանակի համար։ Սպանդանոցային ծագման մթերքը տեղափոխվում է սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով՝ բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի:
(34-րդ կետը խմբ. 22.09.23 N 1629-Ն)
III. ՇԱՐԺԱԿԱՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(գլուխը լրաց. 05.03.20 N 264-Ն)
35. Շարժական սպանդանոցը կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով տեղակայվում է սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում։
36. Նախասպանդային զննում իրականացնելու նպատակով շարժական սպանդանոցը հատկացված վայրում, տրանսպորտային միջոցին կից, առանձնացնում է տարածք՝ շարժական պարսպով։
37. Շարժական սպանդանոցում նախասպանդային և հետսպանդային զննումն իրականացվում է սույն հավելվածով սահմանված ընթացակարգերով:
IV. ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ, ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(գլուխը լրաց. 12.03.20 N 350-Ն)
38. Ստացիոնար սպանդանոց.
38.1. Շենքեր և տարածքներ.
1) կենդանիների նախասպանդային պահման տարածք.
ա. կենդանիների բեռնաթափման հարթակ (տեղափոխվող կենդանիների դեպքում),
բ. կենդանիների նախասպանդային պահման տարածք,
գ. կենդանիների նախասպանդային անասնաբուժական զննության իրականացման տարածք,
դ. մեկուսարան.
2) արտադրական.
ա. սպանդի,
բ. ենթամթերքի մշակման,
գ. անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված,
դ. կասկածելի մսեղիքի և ենթամթերքի պահման,
ե. մսեղիքի և ենթամթերքի սառեցման և պահման,
զ. աշխատակիցների համար նախատեսված մուտք,
է. հանդերձարան՝ լոգախցիկով,
ը. սանհանգույց,
թ. մսեղիքի առաքման,
3) տնտեսական:
38.2. Տեխնոլոգիական հագեցվածություն.
1) կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածու՝ կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորում (խեկ, խոզ).
1) կախովի ուղի.
2) աշխատանքային հարթակներ՝ ըստ գոտիների.
3) մաշկազերծման սարքավորում.
4) սղոցներ՝ կրծոսկրը կտրող.
5) գլուխների զննման և մշակման սարքավորում ՝ ըստ կենդանատեսակի.
6) տարաներ՝ արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի.
7) սարքավորում՝ ներքին օրգանների ընդունման և տարանջատման համար.
8) գործիքների սանիտարական մաքրման լվացարան.
9) մոնոռելսային կշեռք՝ մսեղիքի համար.
10) դանակներ՝ նախատեսված յուրաքանչյուր փուլի համար.
11) անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներ.
12) սպանդին հետևելու հնարավորություն (օր.՝ տեսադիտման համակարգ).
13) թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորություն.
14) օդափոխման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության համակարգ:
39. Շարժական սպանդանոց.
39.1. Տեխնոլոգիական հագեցվածություն.
1) կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածու՝ կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորում (խեկ, խոզ).
2) սղոց՝ կրծոսկրը կտրող.
3) փականային ջրային ատրճանակ.
4) գործիքների մանրէազերծման սարք.
5) լվացարան.
6) կուտակային ջրատաքացուցիչ.
7) մոնոռելսային կշեռք՝ մսեղիքի համար.
8) տարաներ՝ արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի.
9) տելֆեր.
10) շարժական պարիսպ՝ նախասպանդային գոտու կազմակերպման համար.
11) երթուղին և տեղակայման վայրը ֆիքսող՝ Գլոբալ տեղորոշման համակարգ (GPS)` սարք.
12) դանակներ՝ նախատեսված յուրաքանչյուր փուլի համար.
13) կախովի ուղի.
14) մխոցավոր օդամղիչ (կոմպրեսոր).
15) սառնարանային խցիկ.
16) անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներ.
17) ջրի տարա.
18) էլեկտրագեներատոր.
19) ջրի պոմպ.
20) շարժական պոմպային ախտահանիչ՝ ցողարկող գործիքով:
39.2. Շարժական սպանդանոցի ստացիոնար վայր.
1) կայանատեղի.
2) ախտահանման համար նախատեսված տարածք և համապատասխան միջոցներ.
3) գործիքների ախտահանման սենյակ՝ համապատասխան միջոցներով.
4) հանդերձարան՝ լոգախցիկով.
5) թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորություն:
V. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(գլուխը լրաց. 25.01.24 N 106-Ն)
40. Բնակավայրերում սպանդանոցային կետը, որը նախատեսված է փոքրաթիվ (5-7 գլուխ) կենդանիների ամենօրյա սպանդի համար, տեղակայվում է համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում։
41. Սպանդանոցային կետում սպանդի կազմակերպումն իրականացվում է սույն հավելվածով սահմանված ընթացակարգերով:
42. Սպանդանոցային կետը պետք է ունենա՝
1) բետոնապատ տարածք (ներառյալ նախասպանդային և կարանտինային տարածք).
2) թեքություն արյան և ջրի արտահոսքի կուտակման համար՝ հետագայում վարակազերծելու նպատակով.
3) տանիք.
4) ցանկապատ՝ ցանկապատված մետաղական ցանցով կամ թիթեղով։
43. Սպանդանոցային կետը պետք է ունենա հետևյալ տեխնոլոգիական հագեցվածությունը՝
1) կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածու՝ կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորում (խեկ, խոզ).
2) սղոց՝ կրծոսկրը կտրող.
3) դանակների հավաքածու.
4) գործիքների մանրէազերծման սարք.
5) լվացարան.
6) ջրատաքացուցիչ.
7) զննման սեղան՝ անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնելու համար.
8) տեխնոլոգիական սեղան.
9) անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներ.
10) ամբարձիչ՝ էլեկտրական.
11) (ենթակետն ուժը կորցրել է 30.05.24 N 783-Ն)
12) չժանգոտվող կեռիկ.
13) նախասպանդային կշեռքներ.
14) կշեռք՝ մսեղիքի համար.
15) ջրի տարա.
16) ջրի պոմպ.
17) սայլակ.
18) տարա՝ մաքրող լուծույթների համար.
19) տարաներ՝ արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի, ստամոքսի.
20) կենսաթափոնների հավաքման տարաներ.
21) գոմաղբի հավաքման տարա.
22) թափոնների համար նախատեսված տարաներ՝ կարծր, հերմետիկ կափարիչ ունեցող, դիմացկուն, արտահոսք չունեցող մեկանգամյա կամ բազմակի օգտագործման.
23) հեղուկների հեռացման համակարգ՝ խողովակ, ընդունիչ տարողություն.
24) լվացման և ախտահանման հնարավորություն.
25) շարժական պոմպային ախտահանիչ՝ ցողարկող գործիքով.
26) սանհանգույց:
(43-րդ կետը փոփ. 30.05.24 N 783-Ն)
44. Թափոնների վնասազերծումը և ոչնչացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
Ձև N 1
Դ Ր Ո Շ Մ
ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՍԻ
Ուղղանկյունաձև դրոշմ` 40 x 70 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ եզրագծով, վերևում` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը կամ անվանումը՝ 7 մմ բարձրությամբ տառերով, ներքևում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով՝ հիվանդության անունը (օրինակ՝ ԴԱԲԱՂ)
(ձևը լրաց. 22.09.23 N 1629-Ն)
(հավելվածը լրաց. 22.05.08 N 483-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.11.15 N 1403-Ն, լրաց., խմբ. 05.03.20 N 264-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 350-Ն, խմբ., լրաց., փոփ. 22.09.23 N 1629-Ն, լրաց., խմբ. 25.01.24 N 106-Ն, փոփ. 30.05.24 N 783-Ն, խմբ., լրաց. 24.10.24 N 1657-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԵՏԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ
Մարզի |
Համայնքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
Արագածոտն |
Աշտարակ |
Արտաշավան գյուղ |
Կարին գյուղ | ||
Նոր Ամանոս գյուղ | ||
Սաղմոսավան գյուղ | ||
Սասունիկ գյուղ | ||
Օհանավան գյուղ | ||
Ապարան |
Ափնագյուղ գյուղ | |
Երնջատափ գյուղ | ||
Շողակն գյուղ | ||
Վարդենուտ գյուղ | ||
Թալին |
Ագարակավան գյուղ | |
Արագածավան գյուղ | ||
Արտենի գյուղ | ||
Գետափ գյուղ | ||
Դիան գյուղ | ||
Նոր Արթիկ գյուղ | ||
Պարտիզակ գյուղ | ||
Ալագյազ |
Սադունց գյուղ | |
Մեծաձոր |
Մեծաձոր գյուղ | |
Օթևան գյուղ | ||
Արևուտ |
Արևուտ գյուղ | |
Դդմասար գյուղ | ||
Թլիկ գյուղ | ||
Կանչ գյուղ | ||
Հակո գյուղ | ||
Սորիկ գյուղ | ||
Ծաղկահովիտ |
Ծաղկահովիտ գյուղ | |
Բերքառատ գյուղ | ||
Գեղադիր գյուղ | ||
Գեղաձոր գյուղ | ||
Գեղարոտ գյուղ | ||
Լեռնապար գյուղ | ||
Ծիլքար գյուղ | ||
Հնաբերդ գյուղ | ||
Վարդաբլուր գյուղ | ||
Շամիրամ |
Շամիրամ գյուղ | |
Արարատ |
Արտաշատ |
Արտաշատ քաղաք |
Այգեզարդ գյուղ | ||
Այգեպատ գյուղ | ||
Այգեստան գյուղ | ||
Բարձրաշեն գյուղ | ||
Բերդիկ գյուղ | ||
Դվին գյուղ | ||
Կանաչուտ գյուղ | ||
Հնաբերդ գյուղ | ||
Նարեկ գյուղ | ||
Նորաշեն գյուղ | ||
Շահումյան գյուղ | ||
Ոստան գյուղ | ||
Վարդաշեն գյուղ | ||
Վերին Արտաշատ գյուղ | ||
Քաղցրաշեն գյուղ | ||
Արարատ |
Արարատ քաղաք | |
Արարատ գյուղ | ||
Ռանչպար գյուղ | ||
Ավշար գյուղ | ||
Լուսառատ գյուղ | ||
Արմաշ գյուղ | ||
Երասխ գյուղ | ||
Զանգակատուն գյուղ | ||
Լանջառ գյուղ | ||
Նոյակերտ գյուղ | ||
Ուրցալանջ գյուղ | ||
Պարույր Սևակ գյուղ | ||
Սուրենավան գյուղ | ||
Վարդաշատ գյուղ | ||
Տիգրանաշեն գյուղ | ||
Վեդի |
Վեդի քաղաք | |
Այգավան գյուղ | ||
Գոռավան գյուղ | ||
Դաշտաքար գյուղ | ||
Եղեգնավան գյուղ | ||
Լանջանիստ գյուղ | ||
Լուսաշող գյուղ | ||
Շաղափ գյուղ | ||
Սիսավան գյուղ | ||
Վանաշեն գյուղ | ||
Ուրցաձոր գյուղ | ||
Կոտայք |
Նաիրի |
Բուժական գյուղ |
Զովունի գյուղ | ||
Պռոշյան գյուղ | ||
Սարալանջ գյուղ | ||
Քասախ գյուղ | ||
Ծաղկաձոր |
Հանքավան գյուղ | |
Չարենցավան |
Չարենցավան քաղաք | |
Արզական գյուղ | ||
Բջնի գյուղ | ||
Ակունք |
Զովաշեն գյուղ | |
Հատիս գյուղ | ||
Սևաբերդ գյուղ | ||
Արմավիր |
Վաղարշապատ |
Ոսկեհատ գյուղ |
Մեծամոր |
Արազափ գյուղ | |
Բերքաշատ գյուղ | ||
Երասխահուն գյուղ | ||
Մարգարա գյուղ | ||
Շենավան գյուղ | ||
Ջանֆիդա գյուղ | ||
Վարդանաշեն գյուղ | ||
Փշատավան գյուղ | ||
Բաղրամյան |
Արգինա գյուղ | |
Արտամետ գյուղ | ||
Բագարան գյուղ | ||
Դալարիկ գյուղ | ||
Երվանդաշատ գյուղ | ||
Լեռնագոգ գյուղ | ||
Կողբավան գյուղ | ||
Շենիկ գյուղ | ||
Վանանդ գյուղ | ||
Տալվորիկ գյուղ | ||
Արաքս |
Մեծամոր գյուղ | |
Արաքս գյուղ | ||
Խոյ |
Լեռնամերձ գյուղ | |
Ֆերիկ |
Ֆերիկ գյուղ | |
Գեղարքունիք |
Ճամբարակ |
Ճամբարակ քաղաք |
Այգուտ գյուղ | ||
Անտառամեջ գյուղ | ||
Արտանիշ գյուղ | ||
Բարեպատ գյուղ | ||
Դպրաբակ գյուղ | ||
Դրախտիկ գյուղ | ||
Թթուջուր գյուղ | ||
Ծափաթաղ գյուղ | ||
Կալավան գյուղ | ||
Ձորավանք գյուղ | ||
Ճապկուտ գյուղ | ||
Շողակաթ գյուղ | ||
Ջիլ գյուղ | ||
Մարտունի |
Արծվանիստ գյուղ | |
Սևան |
Սեմյոնովկա գյուղ | |
Ծովագյուղ գյուղ | ||
Վարդենիս |
Ախպրաձոր գյուղ | |
Ավազան գյուղ | ||
Արեգունի գյուղ | ||
Արփունք գյուղ | ||
Գեղամասար գյուղ | ||
Դարանակ գյուղ | ||
Կութ գյուղ | ||
Կախակն գյուղ | ||
Կուտական գյուղ | ||
Ներքին Շորժա գյուղ | ||
Նորաբակ գյուղ | ||
Շատվան գյուղ | ||
Սոթք գյուղ | ||
Վանեվան գյուղ | ||
Վերին Շորժա գյուղ | ||
Տրետուք գյուղ | ||
Փամբակ գյուղ | ||
Լոռի |
Ալավերդի |
Ախթալա գյուղ |
Ախթալա քաղաք | ||
Բենդիկ գյուղ | ||
Թեղուտ գյուղ | ||
Ծաղկաշատ գյուղ | ||
Կաճաճկուտ գյուղ | ||
Հաղպատ գյուղ | ||
Ճոճկան գյուղ | ||
Մեծ Այրում գյուղ | ||
Նեղոց գյուղ | ||
Շամլուղ քաղաք | ||
Ջիլիզա գյուղ | ||
Փոքր Այրում գյուղ | ||
Քարկոփ գյուղ | ||
Թումանյան |
Աթան գյուղ | |
Ահնիձոր գյուղ | ||
Դսեղ գյուղ | ||
Լորուտ գյուղ | ||
Մարց գյուղ | ||
Շամուտ գյուղ | ||
Չկալով գյուղ | ||
Քարինջ գյուղ | ||
Սպիտակ |
Սպիտակ քաղաք | |
Արջհովիտ գյուղ | ||
Արևաշող գյուղ | ||
Գեղասար գյուղ | ||
Գոգարան գյուղ | ||
Լեռնանցք գյուղ | ||
Լեռնավան գյուղ | ||
Լուսաղբյուր գյուղ | ||
Խնկոյան գյուղ | ||
Ծաղկաբեր գյուղ | ||
Կաթնաջուր գյուղ | ||
Հարթագյուղ գյուղ | ||
Մեծ Պարնի գյուղ | ||
Շենավան գյուղ | ||
Շիրակամուտ գյուղ | ||
Ջրաշեն գյուղ | ||
Սարահարթ գյուղ | ||
Սարամեջ գյուղ | ||
Ստեփանավան |
Արմանիս գյուղ | |
Կաթնաղբյուր գյուղ | ||
Ուրասար գյուղ | ||
Տաշիր |
Պաղաղբյուր գյուղ | |
Տաշիր քաղաք | ||
Ձորամուտ գյուղ | ||
Ապավեն գյուղ | ||
Գյուլագարակ |
Գյուլագարակ գյուղ | |
Գարգառ գյուղ | ||
Կուրթան գյուղ | ||
Հոբարձի գյուղ | ||
Պուշկինո գյուղ | ||
Վարդաբլուր գյուղ | ||
Լերմոնտովո |
Լերմոնտովո գյուղ | |
Անտառաշեն գյուղ | ||
Լոռի Բերդ |
Ագարակ գյուղ | |
Բովաձոր գյուղ | ||
Լեջան գյուղ | ||
Կողես գյուղ | ||
Հովնանաձոր գյուղ | ||
Յաղդան գյուղ | ||
Սվերդլով գյուղ | ||
Ուռուտ գյուղ | ||
Փամբակ |
Փամբակ գյուղ | |
Ազնվաձոր գյուղ | ||
Անտառամուտ գյուղ | ||
Արջուտ գյուղ | ||
Բազում գյուղ | ||
Դեբեդ գյուղ | ||
Եղեգնուտ գյուղ | ||
Ժամատուն գյուղ | ||
Լեռնապատ գյուղ | ||
Լեռնաջուր գյուղ | ||
Ծաղկոց գյուղ | ||
Մարգահովիտ գյուղ | ||
Ձորագետ գյուղ | ||
Ձորագյուղ գյուղ | ||
Վահագնաձոր գյուղ | ||
Վահագնի գյուղ | ||
Քարաբերդ գյուղ | ||
Շիրակ |
Գյումրի |
Գյումրի քաղաք |
Արթիկ |
Արևշատ գյուղ | |
Գեղանիստ գյուղ | ||
Մեծ Մանթաշ գյուղ | ||
Մեղրաշեն գյուղ | ||
Սպանդարյան գյուղ | ||
Փոքր Մանթաշ գյուղ | ||
Անի |
Բարձրաշեն գյուղ | |
Գուսանագյուղ գյուղ | ||
Իսահակյան գյուղ | ||
Ձիթհանքով գյուղ | ||
Շիրակավան գյուղ | ||
Անիպեմզա գյուղ | ||
Բագրավան գյուղ | ||
Լուսաղբյուր գյուղ | ||
Աղին գյուղ | ||
Ջրափի գյուղ | ||
Ախուրյան |
Ախուրյան գյուղ | |
Ազատան գյուղ | ||
Ախուրիկ գյուղ | ||
Ախուրյան կայարանի գյուղ | ||
Այգաբաց գյուղ | ||
Առափի գյուղ | ||
Արևիկ գյուղ | ||
Բայանդուր գյուղ | ||
Բասեն գյուղ | ||
Բենիամին գյուղ | ||
Գետք գյուղ | ||
Երազգավորս գյուղ | ||
Լեռնուտ գյուղ | ||
Կամո գյուղ | ||
Կապս գյուղ | ||
Կառնուտ գյուղ | ||
Կարմրաքար գյուղ | ||
Կրաշեն գյուղ | ||
Հայկավան գյուղ | ||
Հացիկ գյուղ | ||
Հացիկավան գյուղ | ||
Հովիտ գյուղ | ||
Հովունի գյուղ | ||
Ղարիբջանյան գյուղ | ||
Մայիսյան գյուղ | ||
Մարմաշեն գյուղ | ||
Մեծ Սարիար գյուղ | ||
Շիրակ գյուղ | ||
Ոսկեհասկ գյուղ | ||
Ջաջուռ գյուղ | ||
Ջաջուռավան գյուղ | ||
Ջրառատ գյուղ | ||
Վահրամաբերդ գյուղ | ||
Փոքրաշեն գյուղ | ||
Քեթի գյուղ | ||
Ամասիա |
Ալվար գյուղ | |
Աղվորիկ գյուղ | ||
Արավետ գյուղ | ||
Արդենիս գյուղ | ||
Բերդաշեն գյուղ | ||
Գառնառիճ գյուղ | ||
Գտաշեն գյուղ | ||
Դարիկ (Ձորակերտ) գյուղ | ||
Եղնաջուր գյուղ | ||
Զարիշատ (Երիզակ) գյուղ | ||
Զորակերտ գյուղ | ||
Լորասար գյուղ | ||
Ծաղկուտ գյուղ | ||
Մեղրաշատ գյուղ | ||
Շաղիկ գյուղ | ||
Ողջի գյուղ | ||
Պաղակն գյուղ | ||
Աշոցք |
Արփենի գյուղ | |
Գոգհովիտ գյուղ | ||
Կաքավասար գյուղ | ||
Ձորաշեն գյուղ | ||
Սարագյուղ գյուղ | ||
Սարապատ գյուղ | ||
Փոքր Սարիար գյուղ | ||
Սյունիք |
Կապան |
Ագարակ գյուղ |
Աղվանի գյուղ | ||
Աճանան գյուղ | ||
Անտառաշատ գյուղ | ||
Արծվանիկ գյուղ | ||
Գեղանուշ գյուղ | ||
Դավիթ Բեկ գյուղ | ||
Եղեգ գյուղ | ||
Եղվարդ գյուղ | ||
Խդրանց գյուղ | ||
Խորձոր գյուղ | ||
Ծավ գյուղ | ||
Կաղնուտ գյուղ | ||
Չափնի գյուղ | ||
Ձորաստան գյուղ | ||
Ճակատեն գյուղ | ||
Ներքին Խոտանան գյուղ | ||
Ներքին Հանդ գյուղ | ||
Շիկահող գյուղ | ||
Շիշկերտ գյուղ | ||
Շրվենանց գյուղ | ||
Սյունիք գյուղ | ||
Սրաշեն գյուղ | ||
Սևաքար գյուղ | ||
Վանեք գյուղ | ||
Վարդավանք գյուղ | ||
Վերին Խոտանան գյուղ | ||
Տանձավեր գյուղ | ||
Տավրուս գյուղ | ||
Ուժանիս գյուղ | ||
Օխտար գյուղ | ||
Գորիս |
Բարձրավան գյուղ | |
Աղբուլաղ գյուղ | ||
Ձորակ գյուղ | ||
Ներքին Խնձորեսկ գյուղ | ||
Շուռնուխ գյուղ | ||
Որոտան գյուղ | ||
Հարթաշեն գյուղ | ||
Քարահունջ գյուղ | ||
Կաղնուտ գյուղ | ||
Մեղրի |
Մեղրի քաղաք | |
Ագարակ քաղաք | ||
Ալվանք գյուղ | ||
Գուդեմնիս գյուղ | ||
Թխկուտ գյուղ | ||
Լեհվազ գյուղ | ||
Լիճք գյուղ | ||
Կարճևան գյուղ | ||
Կուրիս գյուղ | ||
Նռնաձոր գյուղ | ||
Շվանիձոր գյուղ | ||
Վահրավար գյուղ | ||
Վարդանիձոր գյուղ | ||
Տաշտուն գյուղ | ||
Սիսիան |
Իշխանասար գյուղ | |
Մուցք գյուղ | ||
Շաղատ գյուղ | ||
Սալվարդ գյուղ | ||
Թասիկ գյուղ | ||
Թանահատ գյուղ | ||
Արևիս գյուղ | ||
Բալաք գյուղ | ||
Նժդեհ գյուղ | ||
Գետաթաղ գյուղ | ||
Գորայք գյուղ | ||
Դաստակերտ քաղաք | ||
Դարբաս գյուղ | ||
Լծեն գյուղ | ||
Լոր գյուղ | ||
Ծղուկ գյուղ | ||
Շենաթաղ գյուղ | ||
Սառնակունք գյուղ | ||
Սպանդարյան գյուղ | ||
Ցղունի գյուղ | ||
Քաջարան |
Քաջարան քաղաք | |
Աջաբաջ գյուղ | ||
Գեղավանք գյուղ | ||
Գեղի գյուղ | ||
Լեռնաձոր | ||
Կարդ գյուղ | ||
Կիցք գյուղ | ||
Ձագիկավան գյուղ | ||
Նոր Աստղաբերդ | ||
Ոչեթի գյուղ | ||
Վերին Գեղավանք գյուղ | ||
Փուխրուտ գյուղ | ||
Քաջարանց գյուղ | ||
Քարուտ գյուղ | ||
Տաթև |
Տաթև գյուղ | |
Շինուհայր գյուղ | ||
Սվարանց գյուղ | ||
Տանձատափ գյուղ | ||
Քաշունի գյուղ | ||
Տեղ |
Տեղ գյուղ | |
Արավուս գյուղ | ||
Խնածախ գյուղ | ||
Խոզնավար գյուղ | ||
Կոռնիձոր գյուղ | ||
Վաղատուր գյուղ | ||
Քարաշեն գյուղ | ||
Տավուշ |
Իջևան |
Ազատամուտ գյուղ |
Ակնաղբյուր գյուղ | ||
Աճարկուտ գյուղ | ||
Դիտավան գյուղ | ||
Այգեհովիտ գյուղ | ||
Բերքաբեր գյուղ | ||
Լուսահովիտ գյուղ | ||
Լուսաձոր գյուղ | ||
Աչաջուր գյուղ | ||
Խաշթառակ գյուղ | ||
Ծաղկավան գյուղ | ||
Կայան գյուղ | ||
Կիրանց գյուղ | ||
Սարիգյուղ գյուղ | ||
Սևքար գյուղ | ||
Վազաշեն գյուղ | ||
Բերդ |
Այգեձոր գյուղ | |
Այգեպար գյուղ | ||
Արծվաբերդ գյուղ | ||
Իծաքար գյուղ | ||
Վերին Ծաղկավան գյուղ | ||
Մովսես գյուղ | ||
Ներքին Կարմիր աղբյուր գյուղ | ||
Նորաշեն գյուղ | ||
Չինարի գյուղ | ||
Չինչին գյուղ | ||
Չորաթան գյուղ | ||
Պառավաքար գյուղ | ||
Վարագավան գյուղ | ||
Վերին Կարմիր աղբյուր գյուղ | ||
Տավուշ գյուղ | ||
Դիլիջան |
Դիլիջան քաղաք | |
Հաղարծին գյուղ | ||
Թեղուտ գյուղ | ||
Գոշ գյուղ | ||
Աղավնավանք գյուղ | ||
Հովք գյուղ | ||
Խաչարձան գյուղ | ||
Ճերմակավան գյուղ | ||
Գեղատափ գյուղ | ||
Նոյեմբերյան |
Այրում քաղաք | |
Արճիս գյուղ | ||
Բագրատաշեն գյուղ | ||
Բաղանիս գյուղ | ||
Բարեկամավան գյուղ | ||
Բերդավան գյուղ | ||
Դեբեդավան գյուղ | ||
Դեղձավան գյուղ | ||
Դովեղ գյուղ | ||
Լճկաձոր գյուղ | ||
Կոթի գյուղ | ||
Կողբ գյուղ | ||
Ոսկեպար գյուղ | ||
Ոսկեվան գյուղ | ||
Պտղավան գյուղ | ||
Ջուջևան գյուղ | ||
Վայոց ձոր |
Եղեգնաձոր |
Եղեգնաձոր քաղաք |
Գետափ գյուղ | ||
Գլաձոր գյուղ | ||
Մալիշկա գյուղ | ||
Վերնաշեն գյուղ | ||
Ջերմուկ |
Ջերմուկ քաղաք | |
Գնդևազ գյուղ | ||
Կեչուտ գյուղ | ||
Վայք |
Արտավան գյուղ | |
Բարձրունի գյուղ | ||
Գոմք գյուղ | ||
Զեդեա գյուղ | ||
Խնձորուտ գյուղ | ||
Կարմրաշեն գյուղ | ||
Հերհեր գյուղ | ||
Մարտիրոս գյուղ | ||
Նոր Ազնաբերդ գյուղ | ||
Սարավան գյուղ | ||
Սերս գյուղ | ||
Ուղեձոր գյուղ | ||
Փոռ գյուղ | ||
Արենի |
Արենի գյուղ | |
Ագարակաձոր գյուղ | ||
Աղավնաձոր | ||
Արփի գյուղ | ||
Ամաղու գյուղ | ||
Գնիշիկ գյուղ | ||
Ելփին գյուղ | ||
Խաչիկ գյուղ | ||
Մոզրով գյուղ | ||
Չիվա գյուղ | ||
Ռինդ գյուղ | ||
Եղեգիս |
Շատին գյուղ | |
Աղնջաձոր գյուղ | ||
Արատես գյուղ | ||
Արտաբույնք գյուղ | ||
Գետիկվանք գյուղ | ||
Գողթանիկ գյուղ | ||
Եղեգիս գյուղ | ||
Թառաթումբ գյուղ | ||
Կալասար գյուղ | ||
Հերմոն գյուղ | ||
Հորբատեղ գյուղ | ||
Հորս գյուղ | ||
Սալլի գյուղ | ||
Սևաժայռ գյուղ | ||
Վարդահովիտ գյուղ | ||
Քարագլուխ գյուղ |
(հավելվածը լրաց. 25.01.24 N 106-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.10.2024, N 1657-Ն | 25.10.2024, N 993-Ն | |
30.05.2024, N 783-Ն | 31.05.2024, N 993-Ն | |
25.01.2024, N 106-Ն | 26.01.2024, N 993-Ն | |
22.09.2023, N 1629-Ն | 26.09.2023, N 993-Ն | |
12.03.2020, N 350-Ն | 09.04.2020, N 993-Ն | |
05.03.2020, N 264-Ն | 28.03.2020, N 993-Ն | |
26.11.2015, N 1403-Ն | 19.12.2015, N 993-Ն | |
22.05.2008, N 483-Ն | 14.06.2008, N 993-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|