Գլխավոր տեղեկություն
Համար
N 3855-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3855-Ա

«07» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 26-Ի Հ.3696-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաք գործուղելու մասին» հ. 3696-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաք գործուղելու մասին».

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանին՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաք:»:

 

Տ. Ավինյան