ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 825-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
10.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 825-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
| Արաքսիա Սվաջյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
| Արման Խոջոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Զարուհի Մաթևոսյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
| Լուսինե Գրիգորյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ | |
| Արմենուհի Պողոսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
| Արթուր Բադալյան | - «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
| Արմեն Պողոսյան | - «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
| Արտյոմ Ղազարյան | - «Թել-Սել» ընկերության աշխատակից (համաձայնությամբ) | |
| Լևոն Գուլքանյան | - ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ (համաձայնությամբ) | |
| Հարություն Պողոսյան | - «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
| Գուրգեն Եղիազարյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | |
| Աղավարդ Խաչատրյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | |
| Սերյոժա Երիցյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ | |
| Վիկտոր Աբրահամյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | |
| Նունե Սիմոնյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
| Թոռնիկ Ալիյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ | |
| Արմեն Սոլոմոնյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ասպիրանտ | |
| Սարե Գալստյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտ | |
| Արմեն Օզմանյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ | |
| Գագիկ Գրիգորյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրանտ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
10.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |