Գլխավոր տեղեկություն
Համար
N 4032-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4032-Ա

«21» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից ներկայացված հողամասերի ելակետային տվյալները.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը, իրականացնել աշխատանքներ՝ սույն որոշման հավելվածով նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման ապահովման ուղղությամբ՝ համաձայն հավելվածում նշված ելակետային տվյալների:

2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասերի գործառնական նշանակության սահմանումը չի առնչվում ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում է 2-րդ ենթակետի դրույթներին՝ սույն որոշման հավելվածում նշված հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայերի, իսկ հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշման հավելվածում նշված հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում դիմում ներկայացնելու համար:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությանը՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից ներկայացված ծառայությունների մատուցման հաշիվների հիման վրա, կատարել վճարումներ՝ 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ և 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ՝ սույն որոշման հավելվածով ներկայացված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու նպատակով:

6. Հանձնարարել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին՝ սահմանել հսկողություն կից հավելվածում նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

21.10.2024թ.

հ. 4032-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍ

 

Հողամասի հասցեն

/գտնվելու վայրը/

տարածա-գնահատման գոտին

Ծածկա-գիրը

Հողի կադաստրային ծածկագիրը

Մակերեսը /քմ/

Հողամասի նպատակային նշանակությունը

Հողամասի գործառնական նշանակությունը

Նորք-Մարաշ վարչական շրջան

1

Դավիթ Բեկի փողոց, հ.95/19

/6-րդ գոտի/

Ա2024/05

01-009-0104-0053

 750.48

 Բնակավայրերի

բնակելի կառուցա-պատման

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան