Գլխավոր տեղեկություն
Համար
N 3919-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 15.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3919-Ա

«11» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 13.03.2023 թվականի թիվ ՎԴ/6343/05/22 վարչական գործով վճիռը, ՀՀ վերաքննիչ դատարանի 13.12.2023 թվականի թիվ ՎԴ/6343/05/22 վարչական գործով որոշումը, հաշվի առնելով, Հանրապետության փողոց հ.85ա շենքի բակում Երևանի քաղաքապետի 1998 թվականի սեպտեմբերի 22-ի հ.705 որոշումով վարձակալությամբ տրամադրված 28.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ ինքնակամ կառույց կառուցելու հիմքով 1998թ. հոկտեմբերի 6-ին կնքված հ.ՓԲ-198 հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին և, նկատի ունենալով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Հանրապետության փողոց հ.85/8, հ.85/9 հասցեներում գտնվող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցները համապատասխանում են հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 02.10.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի դիմումները (26.01.2021թ. հ․Ն-185, 10.06.2022թ. հ․Դ-33111-22, 26.06.2024թ. հ.Դ-81349-24).

1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 40,4քմ (28,0քմ մակերեսով հողամասի համար՝ Հանրապետության փողոց հ.85/8, 12,4քմ մակերեսով հողամասի համար՝ Հանրապետության փողոց, հ.85/9 հասցեները) ընդհանուր մակերեսով (հիմք՝ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ՍՊԸ-ի կողմից տրված չափագրությունը) հողամասում կառուցված՝ բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցները (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր հ.2022DMUCZJ, հ․2022FBYTNH) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասերի և շինությունների հատակագծերը)։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը` գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կա- տարել կառույցն իրականացրած անձ՝ Մկրտիչ Աշոտի Նալբանդյանին, այսուհետ՝ Գնորդ։

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին՝ Մկրտիչ Նալբանդյանի հետ կնքել 1998թ. հոկտեմբերի 6-ին կնքված հ. ՓԲ-198 հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա

 

 

Տ. Ավինյան