Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-72-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.653
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը «մաքսային գործի» բառերից հետո լրացնել «և օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված այլ լիազորությունների» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «բանկային,» բառից հետո լրացնել «ապահովագրական,» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասը «բանկային,» բառից հետո լրացնել «ապահովագրական,» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-72-Ն