ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 հոկտեմբերի 2024 թ. |
N 220-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՆՐԻԿ ԱՆՏՈՆԻ ԷԴՈՅԱՆԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 46-րդ կետի 1-ին ենթակետով, 56-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2806-րդ տարեդարձի առթիվ, հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Անտոնի Էդոյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. հոկտեմբերի 15 Երևան |