Գլխավոր տեղեկություն
Համար
N 192
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.11.2002-22.12.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.12.2007

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«25» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1996 թվականի N 192

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման և դադարեցման վերաբերյալ նյութերը նախապատրաստելու և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականի ձևը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ժամկետը հաստատող տեղեկանք տալիս է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրավոր դիմումի համաձայն:

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 և 12 հոդվածներով սահմանված հիմքերով համապատասխան փաստաթղթեր ձևակերպում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինները` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության սահմանած կարգով:

5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 և 24 հոդվածներով սահմանված հիմքերով գործողությունները կատարում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի երկրորդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջների կատարման ապահովումը` կապված Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, դատական և դատախազության մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և քաղաքացիներից համապատասխան տեղեկությունների ստացման հետ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16, 18 և 20 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան անձանց տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող սահմանված ձևի վկայական:

8. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածով նախատեսված` հայոց լեզվի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման կարգը և երդման արարողակարգը սահմանում և իրականացնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառման կարգի վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձանց առողջական վիճակի ստուգման, դրա արդյունքների արձանագրման և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկի վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անձի` հայոց լեզվով բացատրվելու հնարավորությունների ստուգման վերաբերյալ հարցաթերթիկ-թեստը:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` համաձայն շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հայտերի, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերի ֆինանսավորման ծավալների և աղբյուրների վերաբերյալ:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
հունիսի 25-ի N 192 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման կամ դադարեցման համար դիմած անձից (անձանցից) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկներն ընդունում են քաղաքացիության վերաբերյալ դիմում-հարցաթերթիկ` համաձայն սույն կարգի N 1 կամ N 2 ձևի, և անհրաժեշտ փաստաթղթեր` համաձայն սույն կարգի N 1 ցանկի, ստուգում դրանց իսկությունն ու հիմնավորվածությունը, այնուհետև ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` կից ներկայացնելով դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիության վերաբերյալ դիմումները, միջնորդությունները և մյուս փաստաթղթերը ընդունման պահից երկամսյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն` կից ներկայացնելով դրանց վերաբերյալ իր եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ուղարկած նյութերի պատճենները անհապաղ ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն, որը երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն է ներկայացնում դրանց վերաբերյալ իր եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն ստացված նյութերը, դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացությունները, տվյալ գործի վերաբերյալ պետական և այլ մարմիններից, քաղաքացիներից ստացված անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության միջոցով սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` կից ներկայացնելով իր եզրակացությունը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման կամ դադարեցման համար դիմած անձից (անձանցից) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն ընդունում է քաղաքացիության վերաբերյալ դիմում-հարցաթերթիկ` համաձայն սույն կարգի N 1 կամ N 2 ձևի, և անհրաժեշտ փաստաթղթեր` համաձայն սույն կարգի N 2 ցանկի, ստուգում դրանց իսկությունն ու հիմնավորվածությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քաղաքացիության վերաբերյալ ընդունած նյութերի պատճեններն անհապաղ ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որոնք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն են ներկայացնում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները: Ստացված եզրակացությունները, պետական և այլ մարմիններից, քաղաքացիներից ստացած անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ընդունման պահից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության միջոցով` սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` կից ներկայացնելով իր եզրակացությունը:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկելու մասին առաջարկություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը:

4. Մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ հրամանագրի ստորագրումն այդ հրամանագրին առնչվող նյութերում կատարված որևէ փոփոխության դեպքում համապատասխան պետական մարմինները պարտավոր են այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման համար դիմած օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից համապատասխան ծանուցագիր ստանալուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ներկայացնել փաստաթուղթ` օտարերկրյա պետությունների քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո համապատասխան միջոցառումների իրականացման արդյունքների մասին երկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությանը:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
հունիսի 25-ի N 192 որոշմամբ

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԿԱՅԱԿԱՆ N

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 ______ հոդվածի համաձայն, քաղ. ______________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____________________________________________________________________________________________

 

հԱՆԴԻՍանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 

 

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարար

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

 

 

35 x 45 մմ

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

Խնդրում եմ ինձ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Իմ մասին հայտնում եմ հետևյալ տվյալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման դրդապատճառները.

 

1. Անունը, հայրանունը, ազգանունը (եթե փոխել եք Ձեր անունը, հայրանունը կամ ազգանունը, նշեք Ձեր բոլոր անունները, հայրանունները, ազգանունները և փոխելու պատճառները)  
2. Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը  
3. Ծննդյան վայրը (ամբողջությամբ)  
4. Ազգությունը (եթե փոխել եք` երբ և պատճառները)  
5. Քաղաքացիությունը (հպատակությունը)  
6. Եթե ունեցել եք այլ պետության քաղաքացիություն, նշեք, թե որ պետության քաղաքացին եք եղել, ինչ պատճառներով եք դուրս եկել քաղաքացիությունից  
7. Բնակվե՞լ եք այլ պետություններում (ե՞րբ և որտե՞ղ)  
8. Ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված, չամուսնացած)  
9. Կրթությունը և մասնագիտությունը (ե՞րբ և ո՞ր ուսումնական հաստատությունն եք ավարտել)  
10. Գիտական աստիճանը և գիտական կոչումը  
11. Ունե՞ք, արդյոք գիտական աշխատանքներ և հայտնագործություններ  
12. Ընտրվե՞լ եք ներկայացուցչական մարմիններում (ե՞րբ և որտե՞ղ)  
13. Ենթարկվե՞լ եք, արդյոք, քրեական կամ վարչական պատասխանատվության (ե՞րբ և ինչի՞ համար)  
14. Բնակվելով արտասահմանում Ձեր քաղաքական կամ կրոնական համոզմունքների համար ենթարկվե՞լ եք, արդյոք, հետապնդման  
15. Ունեցե՞լ եք, արդյոք, մասնակցություն ռազմական կամ պատերազմական գործողությունների, եթե այո` նշեք մասնակցության երկիրը, գործողությունների ժամանակը, զբաղեցրած պաշտոնը: Գտնվե՞լ եք, արդյոք, գերության մեջ:  
16. Ե՞րբ եք ժամանել Հայաստանի Հանրապետություն  
17. Հայաստանի Հանրապետություն գալու նպատակը  
18. Նախկինում եղե՞լ եք Հայաստանի Հանրապետությունում (ե՞րբ և ի՞նչ նպատակով)  

 

19. Ձեր մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, նշեք ամբողջությամբ:

 

Հարազատության
աստիճանը

Ազգանունը,
անունը,
հայրանունը
Ծննդյան
օրը,
ամիսը,
տարեթիվը 
Ազգությունը Քաղաքա-
ցիությունը
Աշխատանքի
վայրը
և պաշտոնը

Մշտական
բնակության
հասցեն

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                
              

 

20. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տալ ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը:

 

Ամիսը և ամսաթիվը

Պաշտոնը, հիմնարկի, ձեռնարկության անվանումը

Հիմնարկի,
ձեռնարկության հասցեն

Ընդունվելու

Ազատվելու

  

 
       
       
       
       
       
       
       
       


21. Պարգևատրվե՞լ եք պետական պարգևներով  
22.

Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչումը

 
23. քաղաքացիություն ստանալու դրդապատճառները  
24. Մշտական բնակության հասցեն (Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում)  

 

25. Ի՞նչ կցանկանայիք հաղորդել Ձեր և Ձեր հարազատների մասին, բերված տվյալներից բացի ___________

_____________________________________________________________________________________________

 

26. Նշեք բոլոր այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվել են դիմում-հարցաթերթիկին

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 

27. Իրականությանը չհամապատասխանող կենսագրական տվյալներ հայտնելը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մերժմանը:

 

 «_____» ________________ 199 ___ թ.

__________________

 

 (ստորագրությունը)

 

 

 

28. Ծառայողական նշումներ.

քաղաքացի____________________________________________________________________________ ունի`

ա) անձնագիր _________________________________________________________________________,

 (անձնագիր տվող կազմակերպության անվանումը)

 

 

տրված «____» _____________ 199 ___ թ. մինչև «_____» _____________ 199 __ թ. ժամկետով.

 

բ) օտարերկրյա քաղաքացուն կացության ________________ կարգավիճակ

__________________________________________________, տրված ___________ կողմից`

(հատուկ անձնագրի կամ վկայականի սերիան և համարը)

 

 

«______» __________________ 199  թ. մինչև «_____» _______________ 199  թ. ժամկետով.

 

գ) քաղաքացիություն չունեցող անձի կացության կարգավիճակ ___________________________,

 

 (սերիան և համարը)

 

 

տրված _______ կողմից` «____» _______ 199  թ. մինչև «____» ________ 199  թ.

 

29. Դիմում-հարցաթերթիկը, դրանում նշված փաստաթղթերը և լրացման ճշտությունը ստուգեց

____________________________________________________________________________________

 (ընդունող աշխատակցի ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)

 

«_______» ______________________ 199  թ.

(ընդունման ամսաթիվը)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

 

 

35 x 45 մմ

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու համար: Իմ մասին հայտնում եմ հետևյալ տվյալները, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դրդապատճառները.

 

1. Անունը, հայրանունը, ազգանունը (եթե փոխել եք Ձեր անունը, հայրանունը կամ ազգանունը, ապա նշեք Ձեր բոլոր անունները, հայրանունները, ազգանունները և փոխելու պատճառները)  
2. Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը  
3. Ծննդյան վայրը (ամբողջությամբ)  
4. Ազգությունը (եթե փոխել եք` ե՞րբ և պատճառները)  
5. Եթե ունեցել եք այլ պետության քաղաքացիություն, նշեք, թե որ պետության քաղաքացին եք եղել, ինչ պատճառներով եք դուրս եկել քաղաքացիությունից և երբ եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն   
6. Ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված, չամուսնացած    
7. Կրթությունը և մասնագիտությունը (ե՞րբ և ո՞ր ուսումնական հաստատությունն եք ավարտել)   
8. Գիտական աստիճանը և գիտական կոչումը  
9. Ունե՞ք, արդյոք, գիտական աշխատանքներ և հայտնագործություններ  
10. Ընտրվե՞լ եք ներկայացուցչական մարմիններում (ե՞րբ և որտե՞ղ)  
11. Ենթարկվե՞լ եք, արդյոք, քրեական կամ վարչական պատասխանատվության (ե՞րբ և ինչի՞ համար)  
12. Ունե՞ք, արդյոք, պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ (նշել մանրամասն)  
13. Եղե՞լ եք, արդյոք, արտասահմանում` ե՞րբ և ի՞նչ նպատակով: Եթե մեկնել եք Հայաստանի Հանրապետությունից, ապա ո՞ր թվականին և որտե՞ղ եք ստացել ելքի թույլտվության փաստաթղթերը:  

 

14. Ձեր մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր ազգանունը, անունը, հայրանունը կամ ազգությունը, նշեք ամբողջությամբ.
 

Հարազատության
աստիճանը
Ազգանունը,
անունը,
հայրանունը
Ծննդյան
օրը,
ամիսը,
տարեթիվը 
Ազգությունը Քաղաքա-
ցիությունը
Աշխատանքի
վայրը
և պաշտոնը

Մշտական
բնակության
հասցեն

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                  
                    
             

 

15. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տալ ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը.

 

Ամիսը և ամսաթիվը

Պաշտոնը, հիմնարկի, ձեռնարկության անվանումը

Հիմնարկի,
ձեռնարկության հասցեն

ընդունվելու

ազատվելու

  

 
       
       
       
       
         
       
       
       


16. Ունե՞ք, արդյոք, պետական պարգևներ  
17. Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչումը  
18. Քաղաքացիությունից դուրս գալու դրդապատճառները, հիմնավորումները, ո՞ր երկրի քաղաքացիություն պետք է ձեռք բերեք  
19. Մշտական բնակության հասցեն (Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում)  

 

20. Նշեք բոլոր այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվել են դիմում-հարցաթերթիկին

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

 

21. Իրականությանը չհամապատասխանող կենսագրական տվյալներ հայտնելը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մերժմանը:

 

«_____» ________ 199  թ.

______________________________

(ստորագրությունը)

 

 

 

22. Ծառայողական նշումներ`

քաղաքացի________________________________________________________________________ ունի

անձնագիր ________________________________________________________________________,

 (սերիան և համարը, տվող կազմակերպության անվանումը)

 

 

տրված «____» _____________ 199   թ. մինչև «_____» _____________ 199   թ. ժամկետով:

 

23. Դիմում-հարցաթերթիկը, դրանում նշված փաստաթղթերը և լրացման ճշտությունն ստուգեց

 _______________________________________________________________________________

 (ընդունող աշխատակցի ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)

 

 

«_______» ______________________ 199  թ.

(ընդունման ամսաթիվը)

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման և դադարեցման վերաբերյալ նյութերը նախապատրաստելու և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի

 

Ց Ա Ն Կ  N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման դեպքում`

 

1. Դիմում

2. Դիմում-հարցաթերթիկ

3. Ինքնակենսագրություն

4. Անձնագիր, ծննդյան վկայականի և ամուսնության վկայականի (առկայության դեպքում) նոտարական կարգով վավերացված պատճենները

5. Լուսանկար` 6 հատ, 35 x 45 մմ չափսի

6. Աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթ

7. Տեղեկանք առողջական վիճակի մասին

8. Տեղեկանք, որ դատապարտված չի եղել այն երկրում, որտեղ վերջին 10 տարում մշտապես կամ առավելապես բնակվել է

9. Հայկական ծագումը հաստատող փաստաթուղթ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դեպքում`

 

1. Դիմում

2. Դիմում-հարցաթերթիկ

3. Ինքնակենսագրություն

4. Տեղեկանք բնակավայրից

5. Անձնագիր, ծննդյան վկայականի և ամուսնության վկայականի (առկայության դեպքում) նոտարական կարգով վավերացված պատճենները

6. Լուսանկար` 6 հատ, 35 x 45 մմ չափսի

7. Աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթ

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման և դադարեցման վերաբերյալ նյութերը նախապատրաստելու և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի

 

Ց Ա Ն Կ  N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դեպքում`

 

1. Դիմում

2. Դիմում - հարցաթերթիկ

3. Տեղեկանք բնակավայրից

4. Անձնագիր, զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար), ծննդյան վկայականի ու ամուսնության վկայականի (առկայության դեպքում) նոտարական կարգով վավերացված պատճենները

5. Աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթ

6. Ինքնակենսագրություն

7. Լուսանկար` 6 հատ, 35 x 45 մմ չափսի

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման դեպքում`

 

1. Դիմում

2. Դիմում - հարցաթերթիկ

3. Ինքնակենսագրություն

4. Տեղեկանք բնակավայրից

5. Անձնագիր, ծննդյան վկայականի և ամուսնության վկայականի (առկայության դեպքում) նոտարական կարգով վավերացված պատճենները

6. Լուսանկար` 6 հատ, 35 x 45 մմ չափսի

7. Տեղեկանք առողջական վիճակի մասին

8. Տեղեկանք, որ դատապարտված չի եղել այն երկրում, որտեղ վերջին 10 տարում մշտապես կամ առավելապես բնակվել է

9. Հայկական ծագումը հաստատող փաստաթուղթ

10. Աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթ

(ցանկը լրաց. 26.09.02 N 1623-Ն)

(կարգը լրաց. 26.09.02 N 1623-Ն)