ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1687-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին կատարելու փոփոխություն Երևանի քաղաքապետարանի և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2023 թվականի մարտի 23-ին կնքված N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/38-1» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված 2-րդ չափաբաժնի որոշ աշխատանքները փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք պայմանագրի շրջանակներում 2-րդ չափաբաժնի մասով արդեն իսկ կատարված փոփոխությունների հետ միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի 2-րդ չափաբաժնի գնի 31 տոկոսը (պայմանագրի շրջանակներում 2-րդ չափաբաժնի մասով արդեն իսկ կատարված փոփոխությունները գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի 2-րդ չափաբաժնի գնի 15 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է պայմանագրի կողմերի միջև 2023 թվականի նոյեմբերի 18-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|