Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2024
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«21» հոկտեմբեր 2024 թ.

թիվ 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի փետրվարի 27-ի ««Բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-ԳՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 06-Ն որոշման`

1) վերնագրում, 1-2-րդ կետերում, 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 1- 2-րդ կետերում «մասնագիտական» բառից հետո լրացնել «կրթական ծրագրեր իրականացնող» բառերը,

2) 1-ին կետով հաստատված հավելված 1-ի դիմային էջում և 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 3-րդ կետում «հոկտեմբերի 5-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2024 թվական: