ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 715-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 667-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ծառատունկ» ծրագրի մասին» N 667-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» ՏՀ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի մարտի 12-ին կնքված՝ N 390621 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2012 թվականի մայիսի 16-ին կնքված՝ N 000137 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2020 թվականի մարտի 12-ին կնքված՝ N 8000869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 70,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի հուլիսի 23-ին կնքված՝ N 0331849 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 018.08.13.2952 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 03308134962 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արագածոտնի ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2020 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ N 131082013872 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի նոյեմբերի 15-ին կնքված՝ N 033111812496 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2023 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված՝ N 112750683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 70,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2023 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված՝ N 113293923 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 10,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված՝ N 17968597 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեի հարկի.
12) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2015 թվականի մայիսի 29-ին կնքված՝ N 17888838 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում՝ 20,000 դրամի չափով, առանց ավելացված արժեի հարկի.
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|