հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
5 ապրիլի 1991 թվականի N 260
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհՐԴԻՆ առընթեր ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի, և սահմանել նրա կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 30 միավոր (առանց շենքը սպասարկող և պահպանող անձնակազմի):
Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին ունենալու նախագահի երկու տեղակալ, որից մեկը` առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կենտրոնական ապարատի համար մարդատար ավտոմեքենաների պահպանման 4 միավորի լիմիտ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1991 թվականի տնտեսական ու սոցիալական զարգացման պետական ծրագրի և պետական բյուջեի մեջ:
5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին` երկամսյա ժամկետում մշակել ու սահմանված կարգով Նախարարների խորհուրդ ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱվելվաԾ |
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը
Բնակչության ֆիզիկական դաստիարակության վարչություն
խաղային և մասսայական մարզաձևերի վարչություն
Մենապայքարային և կիրառական մարզաձևերի վարչություն
մարզական հերթափոխի, միջազգային կապերի և կադրերի վարչություն
Տնտեսագիտական վարչություն
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|