ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1684-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝
1) 2024 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման ծրագրի շրջանակներում «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2024 թվականի մայիսի 6-ին կնքված N «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2024/6Շ» պայմանագրի 8.13-րդ կետում «տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «քսանյոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի մայիսի 6-ին կնքված N «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2024/6Շ» պայմանագրի 8․13-րդ կետով նախատեսված ծանուցումը «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղարկելուց՝ 2024 թվականի հունիսի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |