Գլխավոր տեղեկություն
Համար
N 1691-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1691-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» N 1495-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, որոշմամբ սահմանված N 1 հավելվածի վերնագիրը և 1-ին կետը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերով.

2) որոշմամբ սահմանված N 1 հավելվածում՝

ա․ 3-րդ կետի 1-ին ենթակետում «քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանումներ) կամ պարեկային կարգախմբի կողմից կամ ոստիկանության մյուս ստորաբաժանումներում» բառերը փոխարինել «քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և դրանց ենթակա տարածքային ստորաբաժանումներում (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանումներ) կամ պարեկային կարգախմբի կողմից» բառերով,

բ․ 3-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) նույնաբովանդակ հաղորդումներ՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին, իրավասու ստորաբաժանումներում կամ պարեկային կարգախմբի կողմից ստացված ինչպես նույն անձի, այնպես էլ տարբեր անձանց կողմից նախկինում ներկայացված նույն բովանդակությամբ հաղորդումներ։»,

գ․ 4-րդ կետում «բոլոր տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «իրավասու ստորաբաժանումներում» բառերով,

դ․ 5-րդ կետից հանել «, ոստիկանության տարածքային մարմիններում» բառերը,

ե․ 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Պարեկային կարգախմբի կողմից ստացված իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն անմիջապես ներմուծվում են ավտոմատացված տեղեկատվական համակարգ և փոխանցվում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացված հաղորդումները փոխանցում է ոստիկանության իրավասու ստորաբաժանում, որտեղ հաղորդման հետագա ընթացքը լուծվում է օրենքով սահմանված կարգով։»,

զ․ 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Ոստիկանության իրավասու ստորաբաժանումների հերթապահ մասերը (այսուհետ` հերթապահ մաս) կամ հերթապահ ծառայողն ապահովում են հաղորդումների շուրջօրյա ընդունումն ու գրանցումը:»,

է․ ուժը կորցրած ճանաչել 9-րդ, 20-րդ և 45-րդ կետերը,

ը․ 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Փոստային, հեռագրական, ֆաքսիմիլային կապի միջոցներով ոստիկանության իրավասու ստորաբաժանումում ստացված հաղորդումներն աշխատանքային օրերին և ժամերին գրանցվում են փաստաթղթաշրջանառության աշխատանքներ իրականացնող աշխատակցի կողմից, որից հետո անհապաղ ներկայացվում են իրավասու ստորաբաժանման պետին, իսկ նրա բացակայության դեպքում` իրավասու տեղակալին։ Վերջինս պարտավոր է հաղորդումն անհապաղ ուղարկել գրանցման:»,

թ․ 11-րդ, 13-րդ և 14-րդ կետերից հանել «կամ ոստիկանության տարածքային մարմնում» բառերը,

ժ․ 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19. Գրանցամատյանում գրառում կատարելու իրավունք ունի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի իրավասու ծառայողը, պարեկային կարգախմբի ծառայողը, հերթապահ մասի հերթափոխի ավագը կամ հերթապահ ծառայողը կամ պետի կողմից լիազորված այլ ծառայողը։»,

ժա․ 22-րդ կետում «տարածքային մարմնի, ոստիկանության» բառերը փոխարինել «իրավասու ստորաբաժանման» բառերով,

ժբ․ 25-րդ կետում «Քարտուղարության աշխատողներին» բառերը փոխարինել «Փաստաթղթաշրջանառության աշխատանքներ իրականացնող աշխատակիցներին» բառերով,

ժգ․ 26-րդ կետից հանել «կամ ոստիկանության տարածքային մարմնի պետի (պատասխանատուի)» բառերը.

ժդ․ 27-րդ կետում «քարտուղարությունում» բառը փոխարինել «փաստաթղթաշրջանառության աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումում օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,

ժե․ 30-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հեռախոսային կապի միջոցով հերթապահ մասեր կամ հերթապահ ծառայություններ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ուղղված բոլոր հեռախոսազանգերը ձայնագրվում են:»,

ժզ․ 33-րդ կետից հանել «կամ ոստիկանության տարածքային մարմնում» և «կամ ոստիկանության տարածքային մարմնի» բառերը,

ժէ․ 34-րդ կետում «տարածքային կամ իրավասու մարմնի» բառերը փոխարինել «իրավասու ստորաբաժանման» բառերով,

ժը․ 41-րդ կետը «լրացուցիչ» բառից առաջ լրացնել «իրավասու ստորաբաժանումից» բառերով,

ժթ․ 42-րդ կետից հանել «և (կամ) ոստիկանության տարածքային մարմին» բառերը,

ի․ 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«43. Ոստիկանության իրավասու ստորաբաժանումում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից կամ անմիջականորեն հաղորդումը ստացվելուց հետո, այն տեղում ստուգելու անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով հաղորդման բնույթը, հերթապահ մասի իրավասու ծառայողը կամ հերթապահ ծառայողը, համագործակցելով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, ըստ տվյալ ստորաբաժանման կանոնադրային գործառույթների, օպերատիվ խումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ և այդ մասին զեկուցում ստորաբաժանման պետին կամ իրավասու տեղակալին և օպերատիվ խմբի ղեկավարին։»,

իա․ 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«46. Ոստիկանության իրավասու ստորաբաժանումներում ստացված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ հաղորդումները ստուգման համար ուղարկվում են պարեկային ծառայություն։»,

իբ․ 47-րդ կետը «օպերատիվ խմբի» բառերից հետո լրացնել «ավագը կամ» բառերով, իսկ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) ձեռնարկվող միջոցառումների ընթացքի մասին հայտնել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կամ հերթապահ մաս կամ հերթապահ ծառայողին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև իրավասու ստորաբաժանման պետին կամ օպերատիվ խմբի ղեկավարին։»,

իգ․ 50-րդ կետում «ղեկավարը» բառը փոխարինել «կազմում ընդգրկված ծառայողը» բառերով,

իդ․ 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«51․ Օպերատիվ խմբի ղեկավարը կամ ավագը պատասխանատու է հաղորդման ստուգման համար։ Օպերատիվ խմբի կազմը և ղեկավարը նախատեսվում են իրավասու ստորաբաժանման պետի կողմից նախապես հաստատված հերթապահության գրաֆիկով։ Օպերատիվ խմբի ավագը հանդիսանում է տվյալ դեպքի վայրում պաշտոնով կամ կոչումով ավագը։»,

իե․ 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«52. Իրավախախտման կամ պատահարի վայրից վերադառնալով՝ օպերատիվ խմբի ավագը իրավասու ստորաբաժանման պետին կամ օպերատիվ խմբի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր, որում նշվում է իրավախախտման կամ պատահարի համառոտ բովանդակությունը: Վերջինս, զեկուցագրի բովանդակությունից ելնելով, ընդունում է սույն կարգի 57-րդ կետով սահմանված որոշումներից մեկը:»,

իզ․ 53-րդ կետի առաջին նախադասությունում «տարածքային մարմնի պետին ուղղված» բառերը փոխարինել «իրավասու ստորաբաժանման պետին կամ օպերատիվ խմբի ղեկավարին ներկայացված» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «Ոստիկանության տարածքային մարմնի պետը,» բառերը փոխարինել «Վերջինս» բառով,

իէ․ 55-րդ և 56-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«55. Եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ հաղորդում ներկայացրած անձի և նրա բնակության վայրի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք ստուգում իրականացրած ծառայողի զեկուցագրի հիման վրա իրավասու ստորաբաժանման պետի մակագրությամբ թողնվում են անհետևանք, դրա մասին նշում է կատարվում գրանցամատյանում, և ընթացքը լուծվում է սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով:

56. Պատահարների մասին հաղորդումները ստուգելու ընթացքում հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելիս, ինչպես նաև վարչական իրավախախտման մասին հաղորդումների ստուգման ընթացքում հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելիս՝ ստուգում կատարող ոստիկանության ծառայողը պարտավոր է իր ստորաբաժանման պետին կամ օպերատիվ խմբի ղեկավարին անհապաղ ներկայացնել զեկուցագիր՝ սույն կարգով նախատեսված որոշում ընդունելու նպատակով:»,

իը․ 57-րդ կետում «ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը)» բառերը փոխարինել «իրավասու ստորաբաժանման պետը կամ օպերատիվ խմբի ղեկավարը» բառերով, «են» բառը փոխարինել «է» բառով, իսկ 4-րդ ենթակետում «՝ ոստիկանության տարածքային այլ մարմին» բառերը հանել,

իթ․ 58-րդ կետում «, ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը)» բառերը փոխարինել «իրավասու ստորաբաժանման պետը կամ օպերատիվ խմբի ղեկավարը» բառերով, իսկ 3-րդ ենթակետից հանել «ոստիկանության տարածքային այլ մարմին» բառերը,

լ․ 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«62. Սույն կարգի 57-րդ և 58-րդ կետերով նախատեսված որոշումները իրավասու ստորաբաժանման պետը կամ օպերատիվ խմբի ղեկավարն ընդունում է ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա համապատասխան մակագրություն կատարելու ձևով:»,

լա․ 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«66. Գրանցված հանցագործությունների մասին հաղորդումներով, քրեական վարույթ նախաձեռնելու կամ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին քննիչից տեղեկացում ստանալու դեպքում տեղեկությունները գրանցամատյանում գրառում է հերթապահ մասի ծառայողը կամ հերթապահ ծառայողը կամ լիազորված ծառայողը։»,

լբ․ «Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ» Ձև 2 արձանագրությունում և Ձև N 3 կտրոն-ծանուցագրում «ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի անվանումը» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու ստորաբաժանման անվանումը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2024 թվական: