Գլխավոր տեղեկություն
Համար
N 1675-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1675-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 893-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում, ինչպես նաև անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ ու միջոցառումներ իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 893-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և նրանց նկատմամբ» բառերը.

2) 3-րդ և 11-րդ կետերի 3-րդ ենթակետերը «հակահասարակական» բառից առաջ լրացնել «այլ հակաիրավական կամ» բառերով.

3) 4-րդ կետում «հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության (այսուհետ՝ վարչություն) անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունը» բառերը փոխարինել «համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ վարչություն)» բառերով.

4) 9-րդ կետի 2-րդ ենթակետում «տարածքային խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ մարմինների միջոցով տեղավորում ճգնաժամային խնամատարություն իրականացնող ընտանիք կամ» բառերը փոխարինել «երեխայի հայտնաբերման վայրի խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ մարմինների միջոցով նրա խնամքի կազմակերպումը խնամակալության կամ հոգաբարձության կամ ճգնաժամային խնամատարության միջոցով, իսկ դրանց անհնարինության դեպքում տեղավորումը» բառերով.

5) 11-րդ կետի 4-րդ ենթակետը «հանցագործությունների» բառից հետո լրացնել «և այլ իրավախախտումների» բառերով.

6) 13-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետից հանել «բռնության ենթարկված,» բառերը,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) անչափահասի մասնակցությամբ դեպքի մասին տեղեկություն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում անչափահասին ուղղորդել (փոխանցել) անչափահասի բնակության կամ գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ խնամքը կազմակերպելու նպատակով.»,

գ. 6-րդ ենթակետը «ծնողին» բառից առաջ լրացնել «անչափահասի» բառով.

7) 14-րդ կետի 2-րդ ենթակետում «մանկավարժի կամ» բառերը փոխարինել «խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի կամ հոգեբանի կամ անչափահասի» բառերով.

8) 15-րդ կետը «Պրոբացիայի ծառայություն» բառերից առաջ լրացնել «այսուհետ՝» բառով.

9) 28-րդ, 36-րդ և 51-րդ կետերում «վերջինիս» բառը փոխարինել «նրա» բառով.

10) 29-րդ կետի առաջին նախադասությունը «ժամկետը» բառից հետո լրացնել «մինչև» բառով.

11) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Նախքան անչափահասին կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին հաշվառման քարտով հաշվառման վերցնելը անչափահասը, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը հրավիրվում են ոստիկանության տարածքային մարմին, որտեղ նրանք իրազեկվում են հաշվառման վերցնելու մասին և նրանց ներկայացվում են հաշվառման վերցնելու հիմքերը։ Անչափահասը ոստիկանության տարածքային մարմին է հրավիրվում ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ և կազմվում է արձանագրություն՝ հաշվառման վերցնելու վերաբերյալ իրազեկվելու մասին, որն ստորագրում է անչափահասը, նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը։ Ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին կատարվում է համապատասխան նշում, որը կցվում է հաշվառման քարտին:».

12) 32-րդ կետը «ծնողի» բառից առաջ լրացնել «նրա» բառով.

13) 38-րդ կետից հանել «, մանկավարժի» բառը.

14) 42-րդ կետում «վերջինիս ներկայության զրույց է անցկացնում անչափահասի» բառերը փոխարինել «անչափահասի ներկայության զրույց է անցկացնում նրա» բառերով.

15) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«45. Ոստիկանության ծառայողն իր սպասարկած վարչական տարածքում այլ վարչական տարածքում փաստացի բնակվող անչափահասի կողմից հակաիրավական վարքագիծ կամ նրա ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից անչափահասի վրա բացասական ազդեցություն դրսևորելու յուրաքանչյուր դեպքով՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ոստիկանության այլ տարածքային մարմին ուղարկելու վերաբերյալ հաղորդում (Ձև 6) է (այսուհետ՝ հաղորդում) ուղարկում նրա բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմին: Սույն կետում նշված հաղորդումները հաշվառելու համար տարածքային ստորաբաժանման փաստաթղթաշրջանառության աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումում վարվում է առանձին գործ, որտեղ հաղորդումները կարվում և համարակալվում են՝ ըստ ուղարկման ամսաթվերի հաջորդականության:».

16) 50-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1-ին կետով՝

«50.1. Անչափահասի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու մասին հաղորդումը ստանալուց հետո՝ մինչ սույն կարգի 50-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալը, անչափահասին աջակցելու համար, իրավասու ծառայողը յուրաքանչյուր ամիս իրականացնում է անչափահասի վարքագծի ուսումնասիրություն՝ նրան հնարավոր հակաիրավական ազդեցությունից զերծ պահելու նպատակով։».

17) 52-րդ կետը «անչափահասին,» և «անչափահասի,» բառերից հետո լրացնել «նրա» բառով.

18) 53-րդ կետը «ծնողի» բառից առաջ լրացնել «նրա» բառով.

19) Ձև 2-ի «Միջոցառում» սյունակի երկրորդ տողը «ծնողի» բառից առաջ լրացնել «անչափահասի» բառով.

20) Ձև 7-ի վերնագիրը, 1-ին կետը «անչափահասի,» բառից հետո լրացնել «նրա» բառով, իսկ 7-րդ կետում «անձի երեխայի կամ» բառերը փոխարինել «անչափահասի կամ նրա» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան