Գլխավոր տեղեկություն
Համար
N 950-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 950-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2024 թվականի հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Նազելի Բաղդասարյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արման Ղազարյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, թարգմանչական ծառայությունների, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արարատ Միրզոյանինը, Մնացական Սաֆարյանինը, Ռոբերտ Աբիսողոմոնյանինը և Հայկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արման Խոջոյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Մարտիրոսյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երևան-Կազան-Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 950-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ
Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար
Մ. Սաֆարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Գ. Արսենյան  

- Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի

Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 Ա. Խոջոյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ն. Բաղդասարյան    - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 Գ. Վանոյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

արարողակարգի ծառայության պետ

 Կ. Գասպարյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին

կապերի վարչության պետ

 Ա. Խաչատրյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 Է. Մարտիրոսյան  

 - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի
գլխավոր տնօրեն

Ռ. Աբիսողոմոնյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
 Ա. Ղազարյան  

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

պատասխանատու

 Հ. Հարությունյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական
 Ա. Շահինյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 Ա. Աբրահամյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 Տ. Մեհրաբյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 Գ. Կալլոշյան  

- թարգմանիչ (համաձայնությամբ)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

23.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ