ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4000-Ա |
«18» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 18.10.2024թ. հ. 4000-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Գևորգ Սարգսյան /լիազորված անձ/ Գրիգոր Սարգսյան |
Նոր Խարբերդի այգետարածք, 135-րդ տեղամաս |
հողամաս |
Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 16.08.2024թ. հ.12776 և հ.12777 վկայագրերով, Գրիգոր Սարգսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի 135-րդ տեղամասում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 7-րդ փողոց, հ.4/1 |
01113B2WZAEU |
|
2 |
Վահագն Ստեփանյան /լիազորված անձ/ Մարիետա Մկրտչյան |
Էրեբունի այգետարածք, 48- րդ տեղամաս, հ.8 |
հողամաս |
Մարիետա Մկրտչյանին հատկացված, Էրեբունի այգետարածքի 48-րդ տեղամասի հ.8 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.03.2024թ. հ.Հ-2202 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.48/8 |
01053MEF7RTK |
|
3 |
Վահագն Ստեփանյան /լիազորված անձ/ Մարիետա, Խաչատուր և Հրաչյա Մկրտչյաններ |
Էրեբունի այգետարածք, 45- րդ տեղամաս, հ.18 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.05.2024թ. հ.4885, հ.4886 և հ.4887 լրացուցիչ և սեփականության իրավունքի 02.05.2024թ. հ.4884 վկայագրերով, Մարիետա, Խաչատուր և Հրաչյա Մկրտչյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Էրեբունի այգետարածքի 45-րդ տեղամասի հ.18 հողամասին տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.45/18 |
01053748SDVA |
|
4 |
Ալվարդ Սարգսյան |
Գ. Գյուլբենկյան փողոց, հ.29ա շենք, հ.36 |
բնակարան |
Ալվարդ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Գյուլբենկյան փողոցի հ.29ա շենքի հ.36 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26082024-01-0377/ բաժանման հատակագծով առանձնացվող 54.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Գյուլբենկյան փողոց, հ.29ա շենք, բն.36/1 |
01033NRBTWQN |
|
5 |
Էլեոնորա Շիրինյան, Ռոզա Թովմասյան և Օկսանա Տերպիգորևա |
Գ. Հովսեփյան փողոց, հ.50/17 և հ.50/18 |
հողամաս |
Էլեոնորա Շիրինյանին, Ռոզա Թովմասյանին և Օկսանա Տերպիգորևային ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Գ. Հովսեփյան փողոցի հ.50/17 և հ.50/18 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.06102023-01-0103 և հ.09102023-01-0019/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե` Գ. Հովսեփյան փողոց, հ.56/15 |
01093MZYQGQ8 |
|
6 |
Ասատուր Սարյան /լիազորված անձ/ Քրիստինե Սարյան |
Զաքյան փողոց, հ.10 շենք, հ.33 |
բնակարան |
Քրիստինե Սարյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքյան փողոցի հ.10 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.08022022-01-0294/ տրամադրել հասցե՝ Զաքյան փողոց, հ.10 շենք, բն.34 |
01063L3V7JJK |
|
7 |
Շավարշ Սարգսյան /լիազորված անձ/ Անի Բալասանյան |
Մայիսի 9-ի փողոց, հ.88 |
բնակելի տուն |
Մայիսի 9-ի փողոցի հ.88 հասցեում գտնվող բնակելի տանը/հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.12.2021թ. հ.5906 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Մայիսի 9-ի փողոց, հ.88/1 |
01113YUHCANF |
|
8 |
Վլադիմիր Իգիթյան |
Նորքի 1-ին փողոց, 1-ին նրբանցք հ.70 |
հողամաս |
Վլադիմիր Իգիթյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հ.70 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.01032018-01-0153, շին. 38.0քմ, հող. ընդհ. համ. 15.13քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.76քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորքի փողոց, 1-ին նրբանցք հ.70/2 |
01093SHKML8F |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|