Գլխավոր տեղեկություն
Համար
N 1582-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2024-20.12.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1582-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 57-րդ և 57.1-ին կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) սույն որոշման հավելվածում ներառված շինարարական աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերով (համաձայնագրերով) (այսուհետ՝ պայմանագիր) նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառուի նկատմամբ հաշվարկված (հաշվարկվող) տույժերի (այսուհետ՝ տույժեր) համար պայմանագրով սահմանել հետևյալ պայմանները՝

1) տույժերը պակասեցվում են կատարողականների դիմաց կապալառուին վճարվող գումարներից՝ պայմանով, որ սույն որոշման հավելվածում նշված վերջնաժամկետի պահպանման դեպքում պահված տույժերը վճարվում են կապալառուին։ Կապալառուի կողմից սույն որոշման հավելվածում նշված վերջնաժամկետը չպահպանվելու դեպքում պահված տույժի գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես կատարողականների դիմաց վճարված գումարներից հաշվանցված միջոցներ.

2) տույժերը չեն պակասեցվում կատարողականների դիմաց կապալառուին վճարվող գումարներից, եթե կապալառուն ներկայացնում է այդ գումարի չափով բանկային երաշխիք: Բանկային երաշխիքը պետք է լինի անհետկանչելի և ուժի մեջ լինի սույն որոշման հավելվածում նշված վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված երեսուն աշխատանքային օր:

2. Սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերի համար պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ամբողջ ծավալի ավարտ է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների ընդունումը (Ավարտված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովի ակտի հաստատումը):

3. Կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովել սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի կնքման գործընթացի իրականացումը:

4. Սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի հուլիսի 10-ից հետո կոմիտեի կողմից ընդունված կատարողականներից պահված տույժերին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1582-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

NN

ը/կ

Պայմանագրի համարը և ամսաթիվը

Կապալառուի / կատարողի անվանումը

Շինարարական օբյեկտի

Աշխատանքների կատարման ժամկետները

ՀՀ մարզը

անվանումը

մեկնարկ

իրատեսական վերջնաժամկետ*

1.

ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 22/2 23.11.2022

ԱԳԱԹ-777 ՍՊԸ

Արագածոտն

Ալագյազ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

01-12-22

01-09-25

2.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ- 22/11 02.03.2023

ԱԳԱԹ-777 ՍՊԸ

Կոտայք

Հրազդան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

01-04-23

31-08-25

3.

ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-

23/1 15.06.2023

Աշկար ՍՊԸ

Կոտայք

Չարենցավանի բժշկական կենտրոն

20-11-23

01-11-24

4.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-

2 20.04.2021

Արարատշին ՍՊԸ

Վայոց ձոր

Գոմքի միջնակարգ դպրոց

04-10-21

20-10-24

5.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

20/9-1 15.09.2020

ԱՐՍԵՎ ՍՊԸ

Գեղարքունիք

Լեռնահովիտի Վ. Բարեղամյանի անվան

հիմնական դպրոց

03-11-20

25-05-25

6.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/6

30.06.2023

Բիլդր Քնսթաքշն

ՍՊԸ

Արարատ

Արտաշատի բժշկական կենտրոն

14-07-23

25-12-24

7.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ- 22/12 03.03.2023

Գեպոտանիք ՍՊԸ

Արարատ

Արալեզ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

16-03-23

20-10-24

8.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

23/29 12.02.2024

Գեվտանիք ՍՊԸ

Լոռի

Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի

կառուցում

13-02-24

25-12-24

9.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

20/3-3 18.08.2020

Գրիգորյան Շին ՍՊԸ

Արագածոտն

Գառնահովիտի միջնակարգ դպրոց

03-11-20

30-06-25

10.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2

07.08.2020

Գրիգորյան Շին ՍՊԸ

Արագածոտն

Լուսակնի միջնակարգ դպրոց

03-11-20

01-01-25

11.

ԲՄԱՇՁԲ-20/5-1

25.08.2020

Գրիգորյան Շին ՍՊԸ

Գեղարքունիք

Շատջրեքի միջնակարգ դպրոց

03-11-20

01-06-25

12.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ- 23/15 13․10․2023

Թիվ 1 Շինվարչություն ԲԲԸ

Արմավիր

Նորավան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

18-10-23

25-03-25

13.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/1-

2 15.04.2021

Ինտերեվրոս-Արգոս

ՍՊԸ

Շիրակ

Կապսի միջնակարգ դպրոց

13-10-21

20-10-24

14.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

20/9-3 20.07.2021

Ինտերեվրոս-Արգոս

ՍՊԸ

Տավուշ

Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական

դպրոց

22-09-21

20-10-24

15.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

21/18 04.04.2022

Լայն Ափ ՍՊԸ

Արմավիր

Սարդարապատի միջնակարգ դպրոցի

մարզադահլիճ

28-10-22

20-10-24

16.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

20/13 26.11.2020

Կանժիլստրոյ ՍՊԸ

Տավուշ

Դովեղի միջնակարգ դպրոց

27-12-22

01-08-25

17.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ- 22/13 13.03.2023

Կիր-Քար ՍՊԸ

Արմավիր

Գետաշեն համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

29-09-23

30-04-25

18.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/9 24.07.2023

Կիր-Քար ՍՊԸ

Տավուշ

Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ

հզորությամբ մսուր-մանկապարտեզ

06-09-23

01-12-24

19.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

20/11 28.09.2020

Հիդրո ՍՊԸ

Սյունիք

Վաղատինի միջնակարգ դպրոց

03-11-20

20-10-24

20.

ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 22/8 04․11․2022

ՆիկԴավ Գրուպ ԲԲԸ

Գեղարքունիք

Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

09-11-22

25-12-24

21.

ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 22/6 02․11․2022

Շին ՍՊԸ

Արմավիր

Այգեվան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

09-11-22

20-10-24

22.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

20/10-2 15.09.2020

Վանի ՍՊԸ

Սյունիք

Դարբասի միջնակարգ դպրոց

03-11-20

30-12-24

23.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

20/10-2 15.09.2020

Վանի ՍՊԸ

Շիրակ

Բերդաշենի միջնակարգ դպրոց

03-11-20

25-08-25

24.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/7

21.10.2020

Վանի ՍՊԸ

Արագածոտն

Ծաղկահովիտի առողջության կենտրոն

01-07-21

30-03-25

25.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

20/10-2 15.09.2020

Վանի ՍՊԸ

Վայոց ձոր

Եղեգիսի միջնակարգ դպրոց

03-11-20

20-10-24

26.

ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 22/9 03.11.2022

Վանի ՍՊԸ

Լոռի

Սպիտակ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

09-11-22

01-12-24

27.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/8 12.07.2023

Վանի ՍՊԸ

Արմավիր

Լենուղի համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

17-07-23

20-03-25

28.

ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 23/2 18.09.2023

Վանի ՍՊԸ

Լոռի

Գոգարան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

21-11-23

01-09-25

29.

ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-

21/3 11.10.2021

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Գեղարքունիք

Ջիլի միջնակարգ դպրոց

12-10-21

30-11-24

30.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/1-

1 15.04.2021

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Շիրակ

Արեգնադեմի միջնակարգ դպրոց

07-10-21

25-12-24

31.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

21/16 17.02.2022

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Գեղարքունիք

Գագարինի միջնակարգ դպրոցի

մարզադահլիճ

28-04-22

20-12-24

32.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

21/16 17.02.2022

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Գեղարքունիք

Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի

մարզադահլիճ

28-04-22

20-10-24

33.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/17

07.03.2022

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Լոռի

Վանաձորի Խ. Աբովյանի անվան N 9

հիմնական դպրոցի մարզադահլիճ

02-06-22

30-11-24

34.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/17

07.03.2022

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Լոռի

Ալավերդու N 12 հիմնական դպրոցի

մարզադահլիճ

14-11-22

20-03-25

35.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

21/12 08.06.2022

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Լոռի

Տաշիրի բժշկական կենտրոն

07-10-22

20-12-25

36.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

21/15 01.04.2022

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Երևան

Երևանի Վ. Թեքեյանի անվան N 92

հիմնական դպրոցի մարզադահլիճ

26-10-22

25-12-24

37.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

21/15 01.04.2022

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Երևան

Երևանի N 37 հիմնական դպրոցի

մարզադահլիճ

26-10-22

25-12-24

38.

ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-

21/16 17.02.2022

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Գեղարքունիք

Վ. Գետաշենի N 2 միջնակարգ դպրոցի

մարզադահլիճ

01-11-22

20-10-24

 

*) Սույն ցանկում նշված իրատեսական վերջնաժամկետ է համարվում որոշման 2-րդ կետում նշված՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների ընդունման օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

04.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ