Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 464-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 15-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 464-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չա-փի միա-վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տե-ղեկու-

թյուն-ներ

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

3907610000

Պոլիէթիլեն- տերեֆ-տալատ

Պոլիէթիլեն- տերեֆտալատ

/Պոլիմերային հումք/, 0,78մլ/գ կամ ավելի բարձր՝ բնորոշ մածուցիկու-թյամբ

կգ

2 400 000

Իրան, Հրվ․Կորեա, Թուրք-մենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա

Իրան, Հրվ․ Կորեա, Թուրք-մենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ,

Մալայզիա

1 077
120 000

 

2.

3902100000

Պոլիպրո-պիլեն

Պոլիպրոպիլեն առաջնային ձևի, Տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, Տեսակարար կշիռը՝ 0,9-0,91 գ/սմ3, Հալման հոսքի արագությունը՝ միջին 0,5-ից - 70 գր/10 ր․

կգ

275 000

Իրան, Հրվ․ Կորեա, Թուրք-մենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ,

Մալայզիա

Իրան, Հրվ․ Կորեա, Թուրք-մենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ,

Մալայզիա

201
960 000

 
 

Ընդամենը

            1 279
080 000
 

(հավելվածը փոփ. 03.10.24 N 1573-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.10.2024, N 1573-Ա 04.10.2024, N 464-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան