Գլխավոր տեղեկություն
Համար
N 426
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.02.1996-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 1992 թվականի N 426

քաղ. Երևան

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի որոշման և մինչև ձեռնարկությունների կազմակերպման իրավական առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկը, համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 426 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների համար` արգելվում են արտադրական բնույթի գործունեության բոլոր տեսակները, բացի կոոպերատիվ բնակարանային շինարարությունից:

(1-ին կետն ուժը կորցրել է 18.05.94 թիվ 231 որոշում)

2. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար` արգելվում են գործունեության բոլոր տեսակները, բացի 0,4 կվ բաշխիչ ցանցերից էլեկտրաէներգիայի մատակարարման և իրացման հետ կապված ծառայություններից բժշկական սպասարկումից, կրթական, մշակութային, բարեգործական գործունեության կազմակերպումից, պրոթեզավորման առարկաների պատրաստումից, բորսաների, վիճակախաղերի, հեռուստատեսային ծրագրերի, ցուցահանդեսների և ցուցանմուշների, սպորտային միջոցառումների, գիտական հետազոտությունների կազմակերպումից, հրատարակչական գործունեությունից:

(2-րդ կետը լրաց. 29.02.96 N 70)

(չի տարածվում ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի վրա 23.05.93 թիվ 265 որոշում)