Գլխավոր տեղեկություն
Համար
N 3954-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 17.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3954-Ա

«15» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՐԱՖՖՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.27 ՇԵՆՔԻ Հ.41 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Բաղդասարյան դիմումը` Րաֆֆու փողոցի հ.27 շենքի, սեփականության իրավունքով Սուսաննա Բաղդասարյանին պատկանող հ.41 բնակարանի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 05.12.2002թ. հ.597232 վկայական) գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-20301-24 -եզրակացությունը.

1. Րաֆֆու փողոցի հ.27 շենքի, սեփականության իրավունքով Սուսաննա Բաղդասարյանին պատկանող հ.41 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական նշանակության:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան