Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-55-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-28.12.2012)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.26/22(756) Հոդ.552
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 14-րդ կետում`

1) 14.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14.2 յուրաքանչյուր վայրում մինչև 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործող շահումով խաղի կազմակերպման համար, այդ թվում`

14.2.1

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի

150000-ապատիկի չափով

14.2.2

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15-ից մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի

90000-ապատիկի չափով

14.2.4

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի

50000-ապատիկի չափով».

2) 14.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

3) «14.3 յուրաքանչյուր վայրում մինչև 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`

14.3.1

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի

1200000-ապատիկի չափով

14.3.2

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15-ից մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի

700000-ապատիկի չափով

14.3.3

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի

400000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 և ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վրա գտնվելու` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.2-րդ ենթակետի 14.2.1-14.2.3-րդ ենթակետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 40 և ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վրա գտնվելու` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.3-րդ ենթակետի 14.3.1-14.3.3-րդ ենթակետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը:»:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.2-րդ ենթակետի 14.2.1-14.2.3-րդ ենթակետերով, ինչպես նաև 14-րդ կետի 14.3-րդ ենթակետի 14.3.1-14.3.3-րդ ենթակետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. մայիսի 18

Երևան

ՀՕ-55-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.2012, ՀՕ-232-Ն 28.12.2012, ՀՕ-55-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան