Basic information
Number
N 14
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.09.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2000.08.28/12(54)
Enactment organisation
Էներգետիկայի հանձնաժողով
Enactment date
19.07.2000
Signing organisation
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ
Signing date
19.07.2000
Effective date
07.09.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2000 թվականի N 14

քաղ. Երևան

 

«ՇԻՆԱՐԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՓՈՔՐ ՀԷԿ-ԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի ա) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Լոռվա մարզի «Ամրակից-Կամենկա» ջրատարի վրա կառուցված` «Շինարար» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-ի 1-ին հերթից (320 կՎտ հզորությամբ) առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 11.23 դրամ/կՎտ. ժ` ներառյալ ԱԱՀ-ն:

2. «Շինարար» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-ի 1-ին հերթի էլեկտրաէներգիայի առաքման քվոտան մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանել 1.10 մլն կՎտ.ժ` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» N 6 որոշմամբ սահմանված առաքման ընդհանուր քվոտայի շրջանակներում:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահի տեղակալ`

Ն. Գրիգորյան