Գլխավոր տեղեկություն
Համար
N 3743-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 03.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3743-Ա

«30» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 6-ՐԴ ՀԱՐԿԻ 16.69ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոբերտ Եղյանի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկի 16.69քմ մակերեսով տարածքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14102021-01-0104 վկայական, գաղտնաբառ՝ TKX8GHVTARL7/ համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:

Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքը՝ սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09122021-01-0408 վկայական/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով 2021 թվականի հոկտեմբերի 5-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.8648 պայմանագիրը, «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից 06.09.2024թ. ներկայացված անշարժ գույքի վարձակալության արժեքի գնահատման հ.58 հաշվետվությունը.

1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ռոբերտ Եղյանի հետ կնքել համաձայնագիր՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկի 16.69քմ մակերեսով տարածքի համար 2021 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.8648 պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին, ներառելով հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) պայմանագրի 3.1-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը:»

2) պայմանագրի 4-րդ կետի 4.1 ենթակետում՝ «49736 (քառասունինը հազար յոթ հարյուր երեսունվեց)» բառերը փոխարինել «63700 (վաթսուներեք հազար յոթ հարյուր)» բառերով:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Ռոբերտ Եղյանի կողմից:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

 

Տ. Ավինյան