ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«18) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«2) տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
2.1) oրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
2.2) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.»:
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում`
1) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) տեղական հարկերից`
- հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,
- գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,
- հյուրանոցային հարկ,
- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ.».
2) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «Հողի հարկի, գույքահարկի, տեղական» բառերը փոխարինել «Տեղական հարկերի,» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-53-Ն |
|