Basic information
Number
N 8
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.05.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2000.04.28/4(46)
Enactment organisation
Էներգետիկայի հանձնաժողով
Enactment date
05.04.2000
Signing organisation
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Signing date
05.04.2000
Effective date
08.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2000 թվականի N 8
քաղ. Երևան

 

«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՍԻՉ` 02504088) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 2-ի «Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հարկային դասիչ` 02504088) փոքր ՀԷԿ-երի կասկադի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N 36 որոշումը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հարկային դասիչ` 02504088) գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Ապարան-Երեւան» ջրատարի վրայի փոքր ՀԷԿ-երի կասկադի «ՀԷԿ-1»-ում և «ՀԷԿ-3»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

2. «Ապարան-Երեւան» ջրատարի վրայի «Էներգիա» ՍՊԸ-ի փոքր ՀԷԿ-երի կասկադի «ՀԷԿ-1»-ից և «ՀԷԿ-3»-ից առաքվող մեկ կՎտժ էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 8.90 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation