Գլխավոր տեղեկություն
Համար
N 1734-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1734-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշման հավելվածի 4-րդ կետում «130 հա տարածքում» բառերը փոխարինել «130 հա բազմամյա տնկարկներում» բառերով.

2) որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետը «այգեհիմնման» բառից հետո լրացնել «բազմամյա տնկարկներում» բառերով, իսկ «100 հա-ը» բառերից հետո լրացնել «, իսկ ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքում՝ 3 հա-ը» բառերով.

3) որոշման հավելվածի 10-րդ կետը «կատարումը:» բառից հետո լրացնել «Տնամերձ հողամասերում կատարված ներդրումների համար ծրագրի շրջանակում աջակցություն չի տրամադրվում:» նախադասությամբ.

4) որոշման հավելվածի 11-րդ կետի ամբողջ տեքստից հանել «նախարարություն և (կամ)» բառերը.

5) որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը «տնկիներով» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ հիմնվող այգու ամբողջ մակերեսում ոչ արտադրական տարածքի (այգու եզրեր, այգեմիջյան ճանապարհներ, այգեպաշտպան շերտ, սպասարկող այլ տարածքներ) մակերեսը չպետք է գերազանցի 18 %-ը» բառերով.

6) որոշման հավելվածի 12-րդ կետի 6-րդ ենթակետը «կարկտապաշտպան» բառից առաջ լրացնել «բազմամյա տնկարկներում» բառերով.

7) որոշման հավելվածի 12-րդ կետի 6-րդ ենթակետում «1» թիվը փոխարինել «2» թվով.

8) որոշման հավելվածի 12-րդ կետի 9-րդ ենթակետը «չօտարել» բառից հետո լրացնել «ու նպատակային օգտագործել» բառերով.

9) որոշման հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման աշխատանքների ավարտից հետո առնվազն 5 տարի չօտարել ներդրված կարկտապաշտպան ցանցի հողատարածքը (բացառությամբ 24-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված դեպքի) կամ կարկտապաշտպան համակարգը, առանց նախարարության համաձայնության չծանրաբեռնել այլ իրավունքներով և ապահովել կարկտապաշտպան համակարգի շահագործումը՝ հետներդրումային 5 տարվա ընթացքում (վարկային բաղադրիչի դեպքում հետներդրումային ժամանակաշրջանի սկիզբ է համարվում ներդրման աշխատանքների ավարտի օրը, իսկ փոխհատուցման բաղադրիչի դեպքում՝ փոխհատուցման տրամադրման օրը)» բառերով.

10) որոշման հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետը «100 հա» բառերից հետո լրացնել «բազմամյա տնկարկներում» բառերով.

11) որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝

«5) 0․5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում, ընդ որում՝ ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ միայն N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող և բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանց ներդրող տնտեսավարողները։».

12) որոշման հավելվածի 14-րդ կետը «շահառուն։» բառից հետո լրացնել «Ծրագրի շրջանակում ներդրված ոռոգման արդիական կամ կարկտապաշտպան համակարգերը պետք է լինեն նոր, չշահագործված և գործարանային արտադրության։» նախադասությամբ.

13) որոշման հավելվածի 15-րդ կետը «իրականացվի» բառից հետո լրացնել «մեկ» բառով, «միջոցով» բառից հետո լրացնել «(ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը), որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ ենթակապալառուների,» բառերով, իսկ «ենթակա չէ:» բառերից հետո լրացնել «Շահառուն կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը պետք է կնքի վարկային կամ փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո։» նախադասությամբ.

14) որոշման հավելվածի 18-րդ կետը «1 հա» բառերից հետո լրացնել «բազմամյա տնկարկներում» բառերով, իսկ «(հաշվարկները ներկայացվում են N 6 աղյուսակում)» բառերը հանել.

15) որոշման հավելվածի 19-րդ կետից հանել «(հաշվարկները ներկայացվում են NN 7 և 8 աղյուսակներում)» բառերը.

16) որոշման հավելվածի 21․1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

17) որոշման հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «(պատճենները)» բառից հետո լրացնել «և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները» բառերով, հանել «(ծրագրի շրջանակում նոր ձեռքբերվող անշարժ գույքի դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում)» բառերով, ինչպես նաև «4» թիվը փոխարինել «6» թվով, «2 տարուց» բառերից հետո լրացնել «(ծնեբեկի դեպքում՝ 10 տարուց)» բառերով.

18) որոշման հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը «, ինչպես նաև» բառերից առաջ և «(պատճենները)» բառից հետո լրացնել «և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները» բառերով.

19) որոշման հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերությամբ՝

«ե․ ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով,».

20) որոշման հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ամբողջ տեքստը

«վկայականի պատճենը» բառերից հետո լրացնել «և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները» բառերով, «ներկայացնում» բառից հետո լրացնել «ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),» բառերով, ինչպես նաև

«իսկ» բառից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով.

21) որոշման հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը «կնքումը և» բառերից հետո լրացնել «բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցի ներդրման կամ» բառերով.

22) որոշման հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «վկայականի պատճենը» բառերից հետո լրացնել «և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները» բառերով, «ժամկետը» բառից հետո լրացնել «ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում» բառերով, «4» թիվը փոխարինել «6» թվով, իսկ «տարվանից,» բառից հետո լրացնել «իսկ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ 7 տարվանից,» բառերով.

23) որոշման հավելվածի 24-րդ կետի 5-րդ ենթակետը «ոռոգման» բառից առաջ լրացնել «կարկտապաշտպան ցանցի կամ» բառերով, իսկ «10» թիվը փոխարինել «15» թվով.

24) որոշման հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7) կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգեր ներդնելու կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման աշխատանքների ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան ծրագրի 12-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտը, պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով (կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ կապալառուին փոխհատուցումը տրամադրելու նպատակով) էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով՝

ա․ ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով (պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում՝ պարտադիր, այլ գույքի համար՝ առկայության դեպքում),

բ․ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը, որը պետք է ներառի նաև կապալառուի փաստացի կատարած ընդամենը ծախսերի (ներառյալ ԱԱՀ-ն), կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում` նաև շահառուի կողմից վճարված և նախարարության կողմից վճարվելիք գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի, որի համար ներկայացվում են ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը),

գ․ վճարման անդորրագիրը (կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ փաստացի կատարված ծախսերի առնվազն 25 %-ի), հաշվարկային փաստաթուղթը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի),

դ․ ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը (բացառությամբ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքի),

ե․ ջրավազանի դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

զ․ կարկտապաշտպան ցանցի կամ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները,

է․ կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը և տեղեկանք կապալառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ․».

25) որոշման հավելվածի 24-րդ կետի 10-րդ ենթակետը «շահառուին» բառից հետո լրացնել «(կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ կապալառուին՝ նախարարության և կապալառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա)» բառերով.

26) որոշման հավելվածի 24-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությունը «շահառուի» բառից առաջ լրացնել «մոնիթորինգի իրականացման ընթացքում ի հայտ եկած» բառերով.

27) որոշման հավելվածի 24-րդ կետը 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15․1-ին ենթակետով՝

«15․1) ծրագրի շրջանակում 0․5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուին կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75 %-ը՝ նախարարության և կապալառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափի 75 %-ը: Եթե կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուի կողմից կատարված փաստացի ծախսերը 1 հա-ի հաշվով գերազանցում են ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափը, ապա կապալառուին սահմանաչափը գերազանցող գումարի վճարման պարտավորությունը կրում է շահառուն.».

28) որոշման հավելվածի 24-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16) շահառուն պետք է ապահովի ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանի նպատակային շահագործումը փոխհատուցման գումարը տրամադրելուց հետո 4 տարվա ընթացքում, իսկ կարկտապաշտպան ցանցի նպատակային շահագործումը՝ 5 տարվա ընթացքում։ Կարկտապաշտպան ցանցերի ներդրման աշխատանքների ավարտից հետո (փոխհատուցման գումարը տրամադրելուց հետո) շահառուն առնվազն 5 տարի չի կարող օտարել ներդրված կարկտապաշտպան ցանցը։ Նպատակային շահագործումը չապահովելու կամ կարկտապաշտպան ցանցի օտարման դեպքերում 24-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան տրամադրված փոխհատուցման գումարները եռամսյա ժամկետում շահառուի կողմից ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Իսկ ներդրված կարկտապաշտպան ցանցի հողատարածքը (այգին) օտարելու համար շահառուն պետք է պետական բյուջե վերադարձնի կարկտապաշտպան ցանցի ներդրման համար կապալառուին փոխհատուցված գումարի չափով գումար, որից հետո նախարարության կողմից կթույլատրվի հանել օտարման սահմանափակումը։»,

29) որոշման հավելվածի 25-րդ կետը «կառույցի կողմից։» բառերից հետո լրացնել «Նախարարության կողմից պայմանագրի գործողության ընթացքում շահառուների տնտեսություններում կարող են կատարվել ուսումնասիրություններ։» նախադասությամբ.

30) որոշման հավելվածի 25․2-րդ կետը «Այգեհիմնման,» բառից հետո լրացնել «կարկտապաշտպան ցանցի,» բառերով.

31) որոշման հավելվածի NN 6, 7 և 8 աղյուսակներն ուժը կորցրած ճանաչել.

32) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 18 աղյուսակով՝

 

«Աղյուսակ N 18

 

Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի ցանկը

 

NN

ը/կ

Մարզ

Համայնք

Բնակավայր

1.

Արագածոտն

Թալին

Դավթաշեն

2.

Դիան

3.

Զովասար

4.

Իրինդ

5.

Վերին Բազմաբերդ

6.

Կաթնաղբյուր

7.

Կարմրաշեն

8.

Ներքին Սասնաշեն

9.

Վերին Սասնաշեն

10.

Կաքավաձոր

11.

Ներքին Բազմաբերդ

12.

Շղարշիկ

13.

Ապարան

Ափնագյուղ

14.

Արայի

15.

Արագած

16.

Թթուջուր

17.

Չքնաղ

18.

Ձորագլուխ

19.

Երնջատափ

20.

   

Շենավան

21.

Եղիպատրուշ

22.

Կայք

23.

Քուչակ

24.

Ծաղկաշեն

25.

Ջրամբար

26.

Ապարան

27.

Վարդենիս

28.

Վարդենուտ

29.

Լուսագյուղ

30.

Հարթավան

31.

Սարալանջ

32.

Աշտարակ

Օրգով

33.

Վերին Սասունիկ

34.

Ավան

35.

Ագարակ

36.

Տեղեր

37.

Լեռնարոտ

38.

Մեծաձոր

Մեծաձոր

39.

Օթևան

40.

Ծաղկահովիտ

Հնաբերդ

41.

Նորաշեն

42.

Գեղադիր

43.

Գեղաձոր

44.

Արարատ

Արարատ

Զանգակատուն

45.

Վարդաշատ

46.

Ուրցալանջ

47.

Լանջառ

48.

Վեդի

Լանջանիստ

49.

Լուսաշող

50.

ՈՒրցաձոր

51.

Արտաշատ

Նորաշեն

52.

Գեղարքունիք

Գավառ

Գավառ

53.

Նորատուս

54.

Բերդկունք

55.

Կարմիրգյուղ

56.

   

Ծովազարդ

57.

Գանձակ

58.

Լճափ

59.

Հայրավանք

60.

Ծաղկաշեն

61.

Սարուխան

62.

Սևան

Սևան

63.

Չկալովկա

64.

Լճաշեն

65.

Գեղամավան

66.

Ծովագյուղ

67.

Վարսեր

68.

Մարտունի

Լիճք

69.

Ծակքար

70.

Ձորագյուղ

71.

Ծովասար

72.

Վարդաձոր

73.

Երանոս

74.

 

Ալավերդի

Օձուն

75.

Փամբակ

Լեռնապատ

76.

Վահագնաձոր

77.

Քարաբերդ

78.

Եղեգնուտ

79.

Մարգահովիտ

80.

Վահագնի

81.

Փամբակ

82.

Ձորագյուղ

83.

Դեբետ

84.

Բազում

85.

Լոռի Բերդ

Լեջան

86.

Սվերդլով

87.

Լոռի Բերդ

88.

Ուռուտ

89.

Բովաձոր

90.

Տաշիր

Բլագոդարնոյե

91.

Դաշտադեմ

92.

Սարատովկա

93.

Լոռի

 

Կաթնառատ

94.

Մեդովկա

95.

Նովոսելցովո

96.

Նորաշեն

97.

Ձորամուտ

98.

Միխայելովկա

99.

Ձյունաշող

100.

Մեծավան

101.

Մեղվահովիտ

102.

Տաշիր

103.

Սարչապետ

104.

Պրիվոլնոյե

105.

Լեռնահովիտ

106.

Պետրովկա

107.

Պաղաղբյուր

108.

Վանաձոր

Գուգարք

109.

Շահումյան

110.

Վանաձոր

111.

Դարպաս

112.

Թումանյան

Դսեղ

113.

Մարց

114.

Շամուտ

115.

Աթան

116.

Լորուտ

117.

Ահնիձոր

118.

Չկալով

119.

Ստեփանավան

Ստեփանավան

120.

Ուրասար

121.

Կաթնաղբյուր

122.

Լերմոնտովո

Անտառաշեն

123.

Լերմոնտովո

124.

Սպիտակ

Լուսաղբյուր

125.

Խնկոյան

126.

Ֆիոլետովո

Ֆիոլետովո

127.

Կոտայք

Չարենցավան

Ալափարս

128.

Ֆանտան

129.

Ակունք

Կոտայք

130.

   

Սևաբերդ

131.

Զառ

132.

Զովաշեն

133.

Հատիս

134.

Նոր Հաճըն

Քանաքեռավան

135.

Հրազդան

Հրազդան

136.

Լեռնանիստ

137.

Սոլակ

138.

Քաղսի

139.

Ծաղկաձոր

Մեղրաձոր

140.

Արտավազ

141.

Գառնի

Հացավան

142.

Աբովյան

Մայակովսկի

143.

Գեղաշեն

144.

Նաիրի

Զովունի

145.

Բուժական

146.

Շիրակ

Գյումրի

Գյումրի

147.

Ախուրյան

Ազատան

148.

Ախուրիկ

149.

Ախուրյան

150.

Այգաբաց

151.

Առափի

152.

Արևիկ

153.

Բայանդուր

154.

Բենիամին

155.

Գետք

156.

Երազգավորս

157.

Լեռնուտ

158.

Կարմրաքար

159.

Կրաշեն

160.

Հայկավան

161.

Հացիկ

162.

Ղարիբջանյան

163.

Մայիսյան

164.

Մարմաշեն

165.

Մեծ Սարիար

166.

Ոսկեհասկ

167.

   

Ջաջուռ

168.

Ջրառատ

169.

Քեթի

170.

Արթիկ

Անուշավան

171.

Արթիկ

172.

Լեռնակերտ

173.

Լուսակերտ

174.

Հայկասար

175.

Հայրենյաց

176.

Հառիճ

177.

Հոռոմ

178.

Հովտաշեն

179.

Մեծ Մանթաշ

180.

Մեղրաշեն

181.

Նահապետավան

182.

Նոր Կյանք

183.

Պեմզաշեն

184.

Սարալանջ

185.

Սարատակ

186.

Վարդաքար

187.

Տուֆաշեն

188.

Փանիկ

189.

Փոքր Մանթաշ

190.

Անի

Գուսանագյուղ

191.

Ձորակապ

192.

Մարալիկ

193.

Շիրակավան

194.

Ամասիա

Ալվար

195.

Աղվորիկ

196.

Ամասիա

197.

Արդենիս

198.

Արեգնադեմ

199.

Բանդիվան

200.

Բերդաշեն

201.

Բյուրակն

202.

Գառնառիճ

203.

Գտաշեն

204.

   

Զարիշատ

205.

Զորակերտ

206.

Ծաղկուտ

207.

Հողմիկ

208.

Հովտուն

209.

Մեղրաշատ

210.

Շաղիկ

211.

Ողջի

212.

Ջրաձոր

213.

Աշոցք

Աշոցք

214.

Բաշգյուղ

215.

Բավրա

216.

Գոգհովիտ

217.

Զույգաղբյուր

218.

Թավշուտ

219.

Թորոսգյուղ

220.

Կարմրավան

221.

Կաքավասար

222.

Կրասար

223.

Հարթաշեն

224.

Ձորաշեն

225.

Ղազանչի

226.

Մեծ Սեպասար

227.

Մուսայելյան

228.

Սարագյուղ

229.

Սարապատ

230.

Սիզավետ

231.

Վարդաղբյուր

232.

Ցողամարգ

233.

Փոքր Սարիար

234.

Փոքր Սեպասար

235.

Սյունիք

Սիսիան

Գորայք

236.

Ծղուկ

237.

Մուցք

238.

Շաղատ

239.

Նորավան

240.

Վայոց ձոր

Ջերմուկ

Գնդեվազ

241.

   

Ջերմուկ

242.

Վայք

Մարտիրոս

243.

Նոր Ազնաբերդ

244.

Փոռ

245.

Ազատեկ

246.

Հերհեր

247.

ք. Վայք

248.

Արին

249.

Արտավան

250.

Բարձրունի

251.

Գոմք

252.

Կարմրաշեն

253.

Սարավան

254.

Սերս

255.

Զառիթափ

256.

Եղեգնաձոր

Մալիշկա

257.

Տավուշ

Նոյեմբերյան

Բերդավան

258.

Բարեկամավան

259.

Բաղանիս

260.

Դովեղ

261.

Ջուջևան

262.

Կողբ

263.

Նոյեմբերյան

264.

Իջևան

Դիտավան

265.

Ծաղկավան

266.

Ենոքավան

267.

Դիլիջան

Թեղուտ

268.

Հովք

269.

Դիլիջան

270.

Հաղարծին

»:

 

2․ Սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի դրույթը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություն կատարելու պայմաններում)։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ