Գլխավոր տեղեկություն
Համար
N 1553-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1553-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 290-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման և որոշման N 2 հավելվածի վերնագրերում «2402 ԾԱԾԿԱԳՐԻՆ» բառերը փոխարինել «2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 ԵՎ 2404 19 000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ» բառերով.

2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորումը 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող նույն ապրանքների դրոշմավորումը 2025 թվականի հուլիսի 1-ից իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։».

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված լինելու դեպքում կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։».

4) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝

«2.1. Սահմանել, որ մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետներին նախորդող օրը ներառյալ ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով դրոշմավորված լինելու դեպքում ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։

2.2. Սույն որոշման 1.1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետներից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների համար չեն կարող կատարվել։».

5) որոշման 3-րդ կետը «ապրանքների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների» բառերով.

6) որոշման 4-րդ կետում «2402 ծածկագրին» բառերը փոխարինել «2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին» բառերով.

7) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1. Հաստատել ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների՝ մինչև հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։».

8) որոշման N 1 հավելվածի վերնագիրը «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ» բառից հետո լրացնել «, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 390-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 ԵՎ 2404 19 000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ» բառերով.

9) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետը «դասվող ապրանքների» բառերից հետո լրացնել «, օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների» բառերով,

բ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների դեպքում նույնականացման միջոցը փաթեթավորման վրա փակցվում է փաթեթավորման ցանկացած հատվածի վրա։».

10) որոշման N 2 հավելվածի «Սպառողական փաթեթավորման դեպքում» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Քայլ 2. Ապրանքի հատկանիշներ

Ապրանքի նույնականացում

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Մեկնաբանությունը

4.

Ապրանքի անվանումը

Այո

 

5.

Ապրանքային նշանի անվանումը

Ոչ

 

6.

Ապրանք միավորի քանակ

փաթեթի մեջ

Ոչ

 

7.

Զտաքաշ, գ (գրամ)

Ոչ

 

Արտադրող

8.

Արտադրողի անվանում

Այո

 

9.

Արտադրող ընկերության պրեֆիքս

Պարտադիր է՝ տեղական արտադրանքի համար, ոչ պարտադիր՝ ներմուծվող

ապրանքի դեպքում

GS1 կազմակերպության կողմից տրամադրված պրեֆիքս

Սպառողական բնութագրեր

10.

Ծխախոտի արտադրանքի տեսակ

Այո

 

11.

Ծխախոտի արտադրանքի համ

Այո

 

12.

Ֆիլտրի առկայություն

Ոչ

2402 դասակարգչի դեպքում

13.

Արդյո՞ք պարունակում է մենթոլ

Այո

2402 դասակարգչի դեպքում

Սպառողական փաթեթավորում

 

14.

Փաթեթավորման տեսակ

Այո

 

15.

Փաթեթավորման նյութ

Այո

 

Համապատասխանության մասին հայտարարագրեր/վկայականներ

16.

Համապատասխանության փաստաթղթերի մասին

տեղեկատվություն

Այո

 

17.

Ծագման երկիր

Այո

 

17.1.

Ծխախոտի հումքի զանգված

Ոչ

2404 11 000 9 դասակարգչի

դեպքում

17.2.

Նիկոտինի կոնցենտրացիան

Այո

 

17.3.

Հեղուկի ծավալը (մեկ սարքում /

քարթրիջում), մլ

Այո

2404 12 000 0

2404 19 000

դասակարգիչների դեպքում

17.4.

Բաղադրությունը

Այո

2404 12 000 0

2404 19 000

դասակարգիչների դեպքում

17.5.

Ծխի քանակը

Այո

2404 12 000 0

2404 19 000

դասակարգիչների համար առկայության դեպքում

17.6.

Մարտկոցի հզորությունը

Այո

2404 12 000 0

2404 19 000

դասակարգիչների համար առկայության դեպքում

».

 

11) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

03.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1553-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 9-ի N 290-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՝ ՄԻՆՉԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՉՕՏԱՐՎԱԾ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման ենթակա ապրանքների մինչև հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետները ներառյալ արտադրված կամ ներմուծված՝ հիմնական մոդելի համաձայն չդրոշմավորված՝ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

3. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ձեռք բերված՝ հիմնական մոդելի համաձայն չդրոշմավորված՝ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց դրոշմավորման իրացումը թույլատրվում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

4․ Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց նույնականացման միջոցը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված ազգային օպերատորը։

5․ Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց կողմից հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կանոններին համապատասխան։»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

03.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան