ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 հոկտեմբերի 2024 թ. |
N 214-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևանի քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N41-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի.
ա) «Կոմունալ տնտեսության վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
բ) «Լրատվության վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
գ) «2. Քարտուղարություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
դ) «Մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
2) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի «3. Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր» գլխի «3.9. Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ» ենթագլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
3) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ Երևանի քաղաքապետարան»» տողում «775.0» և «259,270,045» թվերը փոխարինել համապատասխանաբար «784.0» և «262,034,245» թվերով.
4) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ վարչական շրջաններ» տողում «1458.0» և «407,649,400» թվերը փոխարինել համապատասխանաբար «1459.0» և «407,931,600» թվերով, իսկ «ԸՆԴԱՄԵՆԸ՝ առանձնացված ստորաբաժանումներ» տողում «1528.0» և «429,637,200» թվերը՝ համապատասխանաբար «1529.0» և «429,919,400» թվերով.
5) «ԱՄԲՈՂՋԸ» տողում «2303.0» և «688,907,245» թվերը փոխարինել համապատասխանաբար «2313.0» և «691,953,645» թվերով:
2. Սույն որոշումը համայնքային ծառայության հաստիքների մասով ուժի մեջ է մտնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|