Գլխավոր տեղեկություն
Համար
N 3884-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 11.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3884-Ա

«09» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՍՐԱԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.2/11 ԵՎ 2/12 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սերոբ Այվազյանի լ/ա Էդուարդ Այվազյանի դիմումը՝ Հասրաթյան փողոցի հ.2/11 և հ.2/12 hասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Սերոբ Այվազյանին պատկանող հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16022022-01-0254 և 16022022-01-0253 վկայականներ) սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16022022-01-0254 և 16022022-01-0253 վկայականները:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հասրաթյան փողոցի հ.2/11 և հ.2/12 հասցեների հողամասերի փաստացի մակերեսները համապատասխանաբար կազմում են 756.0քմ և 165.6քմ, որքան որ ամրագրված են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներում, սակայն առկա են տեղադիրքերի շեղումներ:

Քննարկվող` 756,0քմ և 165.6քմ մակերեսներով հողամասերը համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում են 7-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-65132-24, հ.Դ-76659-24, 03.06.2024թ, հ.Դ-120115-24 եզրակացությունները.

1. Սահմանել, որ սեփականության իրավունքով Սերոբ Այվազյանին պատկանող, Հասրաթյան փողոցի հ.2/11 և հ.2/12 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 756,0քմ և 165.6քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան