Basic information
Number
N 62-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.07.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2023
Enactment organisation
Ջերմուկ համայնքի ավագանի
Enactment date
25.07.2023
Signing organisation
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Signing date
25.07.2023
Effective date
27.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2023 թ. N 62-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ ավագանին որոշում է`

1. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 4,000.0 հազար ՀՀ դրամով:

2. Համահայկական խաղերին մասնակցելու և Ջերմուկ համայնքում «Ծիրանի փառատոն» համապետական միջոցառման կազմակերպման, վերջիններիս հետ կապված անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար սույն որոշման 1-ին կետում նշված 4,000.0 հազար ՀՀ դրամից համապատասխանաբար 1,000.0 հազար և 3,000.0 հազար ՀՀ դրամներն ուղղել «08-06-01-55-հանգիստ, մշակույթ և կրոն» գործառնական դասակարգման համապատասխանաբար «4637- այլ ընթացիկ դրամաշնորհներ» և «4239- ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական հոդվածներին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ջերմուկ համայնքում «Ծիրանի փառատոն» համապետական միջոցառումը ըստ ծախսերի կատարման պայմանագիր-նախահաշվի կազմում է 7,565.0 հազար ՀՀ դրամ․ պայմանագրային գումարի տարբերության՝ 4,565.0 հազար ՀՀ դրամի չափով բյուջեի դասակարգման գործառնական ոլորտների տնտեսագիտական հոդվածների միջև կատարել ներքին վերաբաշխումներ՝ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 102-Ն որոշման համաձայն:

4․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -9

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

 

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 25

ք. Ջերմուկ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation