Գլխավոր տեղեկություն
Համար
N 1534-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1534-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականությունը հանդիսացող` մարզ Արարատ, համայնք Մասիս, գյուղ Նոր Կյուրին, 1-ին փողոց 13/6 հասցեում գտնվող 0․31662 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02082024-03-0087, այսուհետ՝ գույք 1) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղի վարչական տարածքում կրթահամալիրի (այսուհետ՝ կրթահամալիր) կառուցման նպատակով։

2. Որպես պետական սեփականություն գրանցված, մարզ Արարատ, համայնք Մասիս, գյուղ Նոր Կյուրին, 1-ին փողոց 13/7 հասցեում գտնվող, 5 229 180․00 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0․66025 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 02092024-03-0091, այսուհետ՝ գույք 2) ամրացնել կոմիտեին՝ սույն որոշման 1-ին կետում նշված կրթահամալիրի կառուցման նպատակով։

3. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետում նշված գույք 2-ը միակողմանի ընդունման ակտով հաշվառել կոմիտեի հաշվեկշռում.

3) կրթահամալիրի կառուցումից հետո համապատասխան փաստաթղթերի փաթեթը (կրթահամալիրի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կոմիտե ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ կրթահամալիրի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների ապահովման ուղղությամբ.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կրթահամալիրի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

28.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան