Գլխավոր տեղեկություն
Համար
N 1498-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1498-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 58.210.00300) և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 58.210.00292) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝

1) առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով: Կարող է իրականացնել նաև նախադպրոցական (ավագ տարիքի խումբ՝ 5-6 տարեկան) ծրագրեր՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում.

2) նպատակը յուրաքանչյուր սովորողի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է:

3. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

4. Սահմանել որ, «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն է, և վերջինիս է վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված իր լիազորությունները:

5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում հաստատել նոր ստեղծվող «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել սեփականության իրավունքով պատկանող և ամրացվող գույքի կազմն ու արժեքները, փոխանցման ակտերը, միաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնման-ընդունման ակտերի հաստատումը.

5) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Մեծ Մասրիկ գյուղ, 8-րդ փողոց, 1 հասցեում գտնվող՝ 05-065-0074-0001 կադաստրային ծածկագրով և Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Մեծ Մասրիկ գյուղ, 4-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 4 հասցեում գտնվող՝ 05-065-0039-0001 կադաստրային ծածկագրով մասնաշենքերում:

6. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

4) սովորողների սննդի կազմակերպում.

5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում․

6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» (2017 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 217/0017 պայմանագիր) և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» (2015 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 158/0015 պայմանագիր) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

28.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ