Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 914-Ա

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝

1. Հաստատել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 30-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 358-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 914-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայաց- ման կամ ընդունման համար պատասխա- նատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Պետական մասնագիտական ուսումնական հաստատություն- ների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. մարտի 1-ին տասնօրյակ

2025 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 2-րդ կետ

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարու- թյան որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2025 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

2025 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 3-րդ կետ և 7-րդ հոդված, 13-րդ մաս

ու 11-րդ հոդված

3.

«ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. հունիսի 1-ին տասնօրյակ

2025 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 4-րդ կետ

4.

«ՄՈՒՀ-երի ներքին և արտաքին

գնահատման չափանիշները,

որակի ապահովման արտաքին

գնահատման կարգը, որակի

արտաքին գնահատման կամ

հավաստման կառույցների

ստեղծման և ճանաչման կարգը

հաստատելու մասին» ՀՀ

կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. հուլիսի

1-ին տասնօրյակ

2025 թ. հուլիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 5-րդ կետ

5.

«ՄՈՒՀ-ի ատեստավորված կամ

տարակարգ ստացած մանկա-

վարժական աշխատողների

դրույքաչափի փոփոխության և

հավելավճարի սահմանման

կարգը և չափը հաստատելու

մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծը ՀՀ վար-

չապետի աշխատակազմ ներ-

կայացնելը

2024 թ.

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

2024 թ.

դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 7-րդ կետ

6.

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1494-Ն

որոշման մեջ փոփոխություններ

կատարելու մասին» ՀՀ կառա-

վարության որոշման նախա-

գիծը ՀՀ վարչապետի աշխա-

տակազմ ներկայացնելը

2025 թ. հուլիսի

1-ին տասնօրյակ

2025 թ. հուլիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 6-րդ կետ և

26-րդ, 28-րդ և 29-րդ

հոդվածներ

7.

«Պետական և հանրային

ՄՈՒՀ-երի՝ պետական բյուջեից

ֆինանսավորման կարգը, գոր-

ծակիցները և նորմատիվները,

այդ թվում՝ ըստ ՄՈՒՀ-ի ֆինան-

սավորման արդյունքային ցուցա-

նիշները հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. ապրիլի

1-ին տասնօրյակ

2025 թ. ապրիլի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 8-րդ կետ,

37-րդ հոդված, 3-րդ մաս

8.

«Պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրա- մադրվելու կարգը, այդ թվում՝ չափանիշները, հիմքերը, դեպքերը և կրթաթոշակի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ

2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 9-րդ կետ և 15-րդ հոդված, 17-րդ մաս

9.

«Պետական և հանրային

ՄՈՒՀ-երի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ ՄՈՒՀ-երի հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

2025 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 10-րդ կետ և 15-րդ հոդված, 18-րդ մաս

10.

«Պետական և հանրային

ՄՈՒՀ-երի՝ նպատակային ուսուցման, այդ թվում՝ պետության համար առաջնահերթություն և

կարևորություն ներկայացնող

որակավորումներով կամ սահմա-

նամերձ կամ բարձրլեռնային

բնակավայրերի քաղաքացիների

ընդունելության ու գործուղման

կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. մայիսի 1-ին տասնօրյակ

2025 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 12-րդ կետ

11.

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2000 թվականի

հունիսի 15-ի N 320 որոշման մեջ

փոփոխություններ և լրացում-

ներ կատարելու մասին» ՀՀ

կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. հուլիսի

1-ին տասնօրյակ

2025 թ. հուլիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 13-րդ կետ և

16-րդ հոդված, 12-րդ

մաս

12.

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2011 թվականի

օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշ-

ման մեջ փոփոխություններ և

լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2025 թ. մարտի

1-ին տասնօրյակ

2025 թ. մարտի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 18-րդ հոդված,

1-ին մաս, 15-րդ կետ

13.

«Որակավորումների ազգային շրջանակի և դրա մակարդակ- ների (որակավորումների) ընդհանրական բնութագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2026 թ. հունվարի 1-ին տասնօրյակ

2026 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-251-Ն օրենքի 14-րդ հոդված,

1-ին մաս, 2.1-ին կետ և

7-րդ հոդված, 1-ին մաս

14.

«Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնա- ռության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձ- նապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ

տարեկան անձանց համար

ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյա- կանությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2024 թ.

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

2024 թ.

դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,

ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-252-Ն օրենքի 14-րդ հոդված, 6-րդ մաս և 15-րդ հոդված, 16-րդ մաս

15.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2026 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

2026 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ,

ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ առողջապահական և

աշխատանքի տեսչական մարմին

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-252-Ն օրենքի 14-րդ հոդված, 6-րդ մաս

16.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2025 թ.

փետրվարի 1-ին տասնօրյակ

2025 թ.

փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

«Պետական ոչ առևտրային կազմակերպություն- ների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-253-Ն օրենքի 3-րդ հոդված

17.

«Դուալ ուսումնառությունը

համակարգող պատասխանատու

մարմնի ձևավորման և գործու-

նեության կարգը սահմանելու

մասին» ՀՀ կրթության, գիտու-

թյան, մշակույթի և սպորտի

նախարարի հրամանի

հաստատում

 

2025 թ. հուլիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 20-րդ հոդված,

3-րդ մաս

18.

«Ոլորտային որակավորման

շրջանակի մասնագիտական

կրթության յուրաքանչյուր

որակավորման շրջանակային

նկարագիրը հաստատելու

մասին» ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2026 թ.

հունվարի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 1-ին կետ

19.

«Մասնագիտական կրթության

ոլորտային որակավորումների

շրջանակը, որակավորումների

ցանկերը և որակավորումների

բնութագրերը կազմելու և

հաստատելու մասին» ՀՀ

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի հրամանի

հաստատում

 

2026 թ.

հունվարի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Կրթության մասին»

օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին»

2024 թվականի հունիսի

13-ի ՀՕ-251-Ն օրենքի

15-րդ հոդված, 1-ին մաս,

6.1-ին կետ և 7-րդ

հոդված, 7-9-րդ մասեր

20.

«Մասնագիտական կրթական

ծրագրի և որակավորման

նկարագրեր հաստատելու

մասին» ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2026 թ.

հունվարի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Կրթության մասին»

օրենքում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին»

2024 թվականի հունիսի

13-ի ՀՕ-251-Ն օրենքի

15-րդ հոդված, 1-ին մաս,

6.2-րդ կետ և 7-րդ

հոդված, 9-րդ մաս

21.

«ՄԿՈՒ ոլորտում կրեդիտների

կուտակման և փոխանցման

համակարգի ներդրման և գոր-

ծարկման կարգը սահմանելու

մասին» ՀՀ կրթության, գիտու-

թյան, մշակույթի և սպորտի

նախարարի հրամանի հաստատում

 

2026 թ.

հունվարի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 2-րդ կետ և

7-րդ հոդված, 14-րդ մաս ու 8-րդ հոդված, 5-7-րդ

մասեր

22.

«Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի իրա- կանացման կարգն ու մեթոդա- բանությունը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշա- կույթի և սպորտի նախարարի

հրամանի հաստատում

 

2025 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 3-րդ կետ

23.

«Փորձարկվող կրթական ծրագրերի երաշխավորման պայմանները, նախագծերի փորձարկման, հաստատման, ինչպես նաև վաղաժամկետ դադարեցման հիմքերն ու կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2025 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 4-րդ կետ և 7-րդ հոդված, 11-րդ և 12-րդ մասեր

24.

«Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամին ներկայացվող նվա- զագույն պահանջները, առա- ջադրման, փոխարինման և

լիազորությունների դադարման

ու դադարեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2025 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 7-րդ կետ և 22-25-րդ հոդվածներ

25.

«ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, հաստատման և այդ ծրագրի կատարման մասին հաշվետվու- թյունների ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթու- թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2025 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 8-րդ կետ

26.

«ՄՈՒՀ-ի ղեկավարման իրա- վունքի հավաստագրման քննության կազմակերպման և հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2026 թ.

հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 9-րդ կետ և 27-րդ հոդված

27.

«Համապատասխան մակար-

դակի որակավորման կրթական

ծրագրի կազմակերպման նախահաշվի կազմման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2025 թ. մայիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված, 1-ին մաս, 11-րդ կետ և

7-րդ հոդված, 10-րդ մաս

28.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2006 թ. դեկտեմբերի 22-ի N 997-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

հրամանի հաստատում

 

2025 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 16-րդ կետ

29.

«Մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2025 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 17-րդ կետ

30.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա- րարի 2020 թ. դեկտեմբերի 24-ի

N 48-Ն հրամանում փոփոխու-

թյուններ և լրացումներ կատա- րելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր- տի նախարարի հրամանի

հաստատում

 

2025 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 19-րդ հոդված, 1-ին մաս, 18-րդ կետ

31.

«Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, տարակարգի բնութագրիչները սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա-

րարի հրամանի հաստատում

 

2024 թ.

դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 21-րդ կետ

32.

«Պետական ամփոփիչ ստուգ- ման կազմակերպման, վերահանձնման, պետական որա- կավորող հանձնաժողովի ձևավորման, ինչպես նաև սահմանված ժամկետից շուտ կամ ուշ որակավորում շնորհելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթու-

թյան, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի հրամանի

հաստատում

 

2025 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 22-րդ կետ

33.

«Հիմնական կրթության հիմքով

մասնագիտական կրթական

ծրագրերում միջնակարգ կրթու-

թյան երրորդ մակարդակի պետա-

կան բաղադրիչով սահմանված

առարկաների նվազագույն ցանկն

ու ծավալը սահմանելու մասին»

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախա-

րարի հրամանի հաստատում

 

2025 թ. հուլիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Մասնագիտական

կրթության և ուսուցման

մասին» 2024 թվականի

հունիսի 13-ի ՀՕ-250-Ն

օրենքի 19-րդ հոդված,

1-ին մաս, 24-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ