Գլխավոր տեղեկություն
Համար
N 1698-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1698-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։

2․ Հույժ գաղտնի:

3․ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը «Բիդեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված N «ՀՀ Ո ԲՄԱՇՁԲ-2021-ՇԻՆ/ՕԿԿ-47» ծածկագրով պայմանագրի N 2 հավելվածով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը սահմանել 1172 օրացուցային օր՝ չկիրառելով նշված որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։

4․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը «ԱԱՍ ինդուստրյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 08․04․2024 թ. կնքված N «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-ԹՈՒՂԹ/2024/Հ-16», «ՋԻ-ԷՍ-ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 08․04․2024 թ․ կնքված N «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-2024ՀՄՏԽ», «ԳՍ Մոնիթորինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 10․04․2024 թ․ կնքված N «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-ԳԼՈԲԱԼ/2024/Հ-20» պայմանագրերի համար կնքել համաձայնագրեր, որը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1698-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1698-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1698-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1698-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1698-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1698-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1698-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2024 թվական: