Գլխավոր տեղեկություն
Համար
N 1593-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1593-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման հավելվածի՝

1) 5.1-ին կետը «Ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 2-րդ մասի 3-րդ կետի)» բառերով.

2) 6-րդ կետը «գործընթացին» բառից հետո լրացնել «, որի արդյունքում դրույքաչափի և հավելավճարի տրամադրումն իրականացվելու է» բառերով.

3) 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով:

8. 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում: 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։

9. 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների, դասվարների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է՝ համաձայն սույն կարգի 7-րդ կետի պահանջի:

10. «Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:».

4) 17-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը կարող են ներկայացնել հայտարարությամբ նշված ժամկետում.» բառերը.

5) 17-րդ կետի 1-ին ենթակետում «վերջնաժամկետը:» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

6) 17-րդ կետի 3-րդ ենթակետում «որոնք» բառը փոխարինել «որով» բառով, «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով.

7) 17-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

8) 18-րդ և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

19. Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) և նույն էջում ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:».

9) 20-րդ կետում «Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝» բառերը փոխարինել «Էլեկտրոնային մատյանում ատեստավորման հայտ ներկայացնելիս Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից հայտում ամրագրվում է հետևյալ տեղեկատվությունը՝» բառերով.

10) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) համաձայնություն՝ տեխնիկական սարքերի առկայության ստուգում անցնելու վերաբերյալ:».

11) 20.1-ին կետը «սահմանված» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթություն չունեցող» բառերով.

12) 20.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը), բարձրագույն կրթություն չունեցող անձը՝ դպրոցում աշխատած լինելու մասին տեղեկանք, առկայության դեպքում՝ մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ.».

13) 20.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) համաձայնություն՝ տեխնիկական սարքերի առկայության ստուգում անցնելու վերաբերյալ:».

14) 20-րդ կետի 5-րդ ենթակետում և 20.1-ին կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

15) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում են հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակները: Ատեստավորման նպատակով հայտ ներկայացրած մասնակիցների՝ ինքնաշխատ եղանակով ձևավորված ցուցակները հասանելի են նաև ԳԹԿ-ին։».

16) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով՝

«22.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչների տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, մարզ, ուսումնական հաստատություն, դասավանդվող առարկա) ԿՏԱԿ-ը 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է ԳԹԿ-ին։».

17) 23-րդ կետում «ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր առարկայի համար կազմվող թեստի հարցերի քանակը, թեստավորման տևողությունը, թղթային եղանակով իրականացման դեպքում՝ ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ» բառերով.

18) 24-րդ կետում «Հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում, ուսուցիչների ատեստավորումը կազմակերպելու նպատակով» բառերը փոխարինել «Հայտ ներկայացրած մասնակիցների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն ատեստավորումը կազմակերպելու նպատակով» բառերով.

19) 24-րդ, 25-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 36-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 45-րդ, 61-րդ, 61.1-ին, 65-րդ կետերում, 66-րդ կետի 2-րդ ենթակետում, 68-րդ կետում «ուսուցիչ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «մասնակից» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

20) 27-րդ կետում «Կենտրոնում հերթապահների ցուցակը կազմում և նրանց ներկայությունն ապահովում է տվյալ ուսումնական հաստատության տնօրենը:» բառերը փոխարինել «Կենտրոնում հերթապահների ցուցակը կազմում և նրանց ներկայությունն ապահովում է տվյալ հաստատության ղեկավարը:» բառերով.

21) 28-րդ կետում «յուրաքանչյուր ատեստավորման» բառերը փոխարինել «ատեստավորման յուրաքանչյուր» բառերով.

22) 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«32. Մասնակիցների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով: Ատեստավորման սենյակ մուտք գործելուց առաջ ստուգվում է հեռախոսի կամ այլ սարքերի առկայությունը, հայտնաբերելու դեպքում այն հանձնվում է ատեստավորման կենտրոնի պատասխանատուին, որից հետո մասնակիցը մուտք է գործում ատեստավորման սենյակ՝ իր հետ տանելով միայն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը:

33. Մասնակիցը մոտենում է իր խմբի ներկայացուցչին (թղթային եղանակով իրականացման դեպքում՝ ստանում պատասխանների ձևաթուղթը), ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի՝ համապատասխան նստարանին:».

23) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-33.8-րդ կետերով՝

«33.1. Էլեկտրոնային եղանակով թեստավորվելու դեպքում մասնակիցը մուտք է գործում հարմարեցված տարածք, համակարգիչներից մեկի առջև զբաղեցնելու տեղը որոշվում է վիճակահանության արդյունքում՝ ներկայացուցիչներից մեկի ներկայությամբ:

33.2. Էլեկտրոնային թեստավորման հարցաշարը ներբեռնվում է թեստավորման համար ստեղծված էլեկտրոնային համակարգի միասնական բազայում:

33.3. Սույն հավելվածի 42-45-րդ, 47-50-րդ կետերով սահմանված դրույթները կիրառելի են նաև էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորումն իրականացնելու դեպքում:

33.4. Համակարգ մուտք գործելուց հետո, համակարգը միասնական բազայից մասնակցի համար ձևավորում է թեստ և ֆիքսում աշխատանքի սկիզբը։ Մասնակցի էջում հայտնված ժամացույցը հետհաշվարկի միջոցով ցույց է տալիս թեստավորման համար նախատեսված ժամանակը: Ըստ անհրաժեշտության՝ մասնակցին կարող է տրամադրվել առավելագույնը 30 րոպե լրացուցիչ ժամանակ:

33.5. Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը սեղմում է թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը և էկրանին տեսնում է թեստի ճիշտ պատասխանների քանակը՝ արտահայտված տոկոսով։ Թեստավորման արդյունքի մասին ամփոփաթերթը երևում է՝ ուսուցչի դեպքում՝ էլեկտրոնային մատյանի իր էջում (matyan.emis.am), իսկ սույն հավելվածի 20.1-ին կետով սահմանված անձանց դեպքում՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հայտագրման էջում՝ at.emis.am աշխատանքն ավարտելուց առավելագույնը 24 ժամ հետո։

33.6. Մասնակիցը համարվում է ատեստավորումը հաղթահարած՝ սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված արդյունքները ցուցաբերելու դեպքում:

33.7. Աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս է գալիս քննասենյակից:

33.8. Թեստավորման արդյունքում ստացած արդյունքի բողոքարկումն իրականացվում է սույն կարգի 63-68-րդ (բացառությամբ 66-րդ կետի 2-րդ ենթակետի) կետերով սահմանված կարգով և ժամկետներում:».

24) 34-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

25) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«35. Աշխատանքն սկսվելուց 15 րոպե առաջ ներկայացուցիչը մասնակիցների համար ընթերցում է ատեստավորման անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման գործընթացի մասին:».

26) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«38. Թղթային եղանակով ատեստավորումն անցկացվում է թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:».

27) 41-րդ, 54-րդ և 58-րդ կետերում «գրավոր աշխատանքի բառերը» փոխարինել «թեստավորման» բառով.

28) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«42. Ատեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած մասնակցի մուտքն ատեստավորման սենյակ:».

29) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«43. Թեստավորման ընթացքում արգելվում է ատեստավորման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ ատեստավորման սենյակում գտնվող անձանց, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխել:».

30) 44-րդ կետում «Գրավոր աշխատանքի ընթացքում ատեստավորման սենյակից ուսուցիչը» բառերը փոխարինել «Թեստավորման ընթացքում ատեստավորման սենյակից մասնակիցը» բառերով.

31) 46-րդ կետում «Գրավոր աշխատանքի ընթացքում ի հայտ եկած» բառերը փոխարինել «Թղթային եղանակով ատեստավորման ընթացքում» բառերով.

32) 47-րդ կետում «Ուսուցիչների գրավոր աշխատանքի» բառերը փոխարինել «Թեստավորման» բառով.

33) 48-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

34) 49-51-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«49. Եթե ատեստավորման ընթացքում (և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով իրականացվող) մասնակիցն առանց թույլտվության դուրս է գալիս ատեստավորման սենյակից, խոսում է այլ մասնակիցների հետ, փոխում է տեղը, զրուցում է, կամ նրա մոտ հայտնաբերվում է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա ներկայացուցիչը պարտավոր է կենտրոնի ղեկավարի և պատասխանատու ներկայացուցչի մասնակցությամբ դադարեցնել նրա ատեստավորումը՝ այդ մասին արձանագրելով քննասենյակի մասնակիցների խմբի ցուցակի «Նշում» սյունակում, և տեղյակ պահել մասնակցին:

50. Ատեստավորումը դադարեցվելուց հետո ատեստավորման տվյալ սենյակի պատասխանատու ներկայացուցիչն արձանագրում է կատարված խախտումը: Ատեստավորման գործընթացը դադարեցված մասնակցի աշխատանքը գնահատվում է 0 միավոր (թղթային եղանակով իրականացվելու դեպքում պատասխանների ձևաթուղթը չի սքանավորվում և չի ստուգվում):

51. Աշխատանքն ավարտած, կամ հիվանդության պատճառով, կամ սեփական նախաձեռնությամբ աշխատանքն անավարտ թողած մասնակիցը մոտենում է ներկայացուցչին արձանագրություն կազմելու համար (թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ պատճենահանում պատասխանների ձևաթուղթը), այնուհետև՝ մոտենում իր խմբի ներկայացուցչին: Մասնակիցը թեստը և պատասխանների ձևաթուղթը ներկայացուցչին է հանձնում` ստորագրելով իր խմբի ցուցակի համապատասխան տեղում: Ներկայացուցիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Մասնակիցը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ:».

35) 58-րդ կետը «ԳԹԿ-ում կենտրոնի» բառերից առաջ լրացնել «Թղթային եղանակով իրականացման դեպքում» բառերով.

36) 62-րդ կետում «հինգերորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով.

37) 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«63. Էլեկտրոնային թեստավորման դեպքում՝ արդյունքի մասին ամփոփաթերթն ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքէջում արդյունքները հրապարակելուց հետո ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկել ատեստավորումը կազմակերպող մարմնին՝ ԳԹԿ-ին:».

38) 64-րդ կետում «Ուսուցչի գիտելիքի գրավոր ստուգման» բառերը փոխարինել «Ատեստավորման» բառով.

39) 64-րդ և 65-րդ կետերում «7 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա» բառերով.

40) 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«67. Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում մասնակցի աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա մասնակցի աշխատանքի բողոքարկման արդյունքները հրապարակվում են ԳԹԿ-ի կայքէջում բողոքարկման ավարտից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում:».

41) լրացնել հետևյալ բովանդակությամբ 67.1-ին կետով՝

«67.1. էլեկտրոնային եղանակով իրականացված թեստավորման դեպքում ԳԹԿ-ն 1 աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկման արդյունքները գրավոր ներկայացնում է ԿՏԱԿ-ին՝ համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով:».

42) 68-րդ և 69-րդ կետերում «5 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա» բառերով.

43) 72-րդ կետը «օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող» բառերից հետո լրացնել «մանկավարժական» բառով.

44) 73-րդ կետը «Ատեստավորումն անցած ուսուցիչներին» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ հեռավար ուսուցում իրականացնող)» բառերով.

45) լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1-ին և 73.2-րդ կետերով՝

«73.1. Հաստատությունում դասավանդող վարչական աշխատողին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարը հաշվարկվում է միայն դասավանդվող ժամերի նկատմամբ:

73.2. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարը տրամադրվում է դասավանդվող ժամերի նկատմամբ, որի 11 դասաժամը հավասար է մանկավարժական 0.5 դրույքին:».

46) 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը «տրվում է» բառից հետո լրացնել «մանկավարժական» բառով.

47) 76-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ:».

48) 77.1-ին կետը «ապահովելու համար» բառերից հետո լրացնել «, որի նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսուցչի էջում կատարվում է նշում։» բառերով.

49) 78.1-ին կետում «ատեստավորման համեմատ վերաատեստավորման արդյունքում 15 տոկոս աճ ցուցաբերած, սակայն» բառերը փոխարինել «նախորդ ատեստավորման ամենաբարձր արդյունքի նկատմամբ 15 տոկոսային կետ աճ ապահոված և» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան