Գլխավոր տեղեկություն
Համար
N 3778-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 07.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3778-Ա

«02» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.14 ՇԵՆՔԻ Հ.28՝ 58.2ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Խաչատուր Սուրենի Վարդանյանի դիմումը` Երևանի Ֆուչիկի փողոցի հ.14 շենքի հ.28՝ 58.2քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.08.2024թ. հ.20082024-01-0170 վկայական), Երևանի Ֆուչիկի փողոցի հ.14 շենքի հ.28՝ 58.2քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ Խաչատուր Սուրենի Վարդանյանին (1 անձ), այսուհետև նվիրառու՝ որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան