Գլխավոր տեղեկություն
Համար
N 3856-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3856-Ա

«08» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՅԳԵՁՈՐԻ ՓՈՂՈՑ Հ.76/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետով և 2020 թվականի հունիսի 4-ի հ.914-Ն որոշումով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցն ու հողամասը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրի պայմաններին չհակասելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 26.07.2007թ. տրված հ.18-06/Ի-2172 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու վերաբերյալ հ.09/3932 գրավոր առաջարկությունից հրաժարվելու և կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին վարձակալության տրամադրելու վերաբերյալ վերջինիս կողմից տրված համաձայնությունը (24.06.2024թ. հ.Դ-80173- 24, 10.09.2024թ. հ.Դ-114625-24).

1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր փողոցի հ.76/7 հասցեում գտնվող 33.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27022024-01-0098 վկայական) և նույն հասցեում տարածագնահատման 3–րդ գոտում գտնվող՝ կառույցի համար առանձնացված 138.28 քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.2116-2007 տրված 10.08.2007թ.)՝ 5 (հինգ) տարի ժամկետով, վարձակալության տրամադրել կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Թորոս Մարկոսյանին (անձնագիր 49 18 204648 տրված 13.07.2018թ. 530-002 կողմից, ք.Մոսկվա, Նովոխոխլովսկայա փողոց, շենք 3, բն.20)՝ այսուհետ Վարձակալ։

2. Սույն որոշման 1-ին կետով վարձակալության տրամադրվող կառույցի և կառույցի համար առանձնացված հողամասի տարեկան վարձավճարը սահմանել 406800 (չորս հարյուր վեց հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որի համար հիմք է հանդիսացել «ԱԲԻՏ» ՍՊԸ գնահատման գործակալության կողմից տրամադրված հ.18 գնահատման հաշվետվությունը։

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին՝ սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի համար, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Վարձակալի հետ կնքել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վարձակալության պայմանագիր։

4. Սահմանել, որ Վարձակալը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել հողամասի չափագրման, ինչպես նաև կառույցի և հողամասի վարձակալության պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5. Սահմանել, որ օտարվող հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 2007 թվականի հուլիսի 31-ի հ.2650-Ա որոշմամբ 10.08.2007թ. տրված հ.2116-2007 գլխավոր հատակագծով։

6. Նախազգուշացնել Վարձակալին, որ կառույցի և հողամասի վարձակալության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան