ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 705-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,520,137 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01825631) 2024 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված` թիվ ՀՀ/ԱԹՋ-04/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,907,741 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01825631) 2024 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԱԹՋ-03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,612,396 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
08.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 705-Ա որոշման |
«ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալական պայմանների բարելավման և էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի՝ Սիսիան քաղաքում և Անգեղակոթ բնակավայրում, ինչպես նաև Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու այդ համայնքներում բնակվող սոցիալապես անապահով և կարիքավոր ընտանիքների տների տանիքներին անհատույց արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաք, Անգեղակոթ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
9,520,137 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի՝ Սիսիան քաղաքում և Անգեղակոթ բնակավայրում բնակվող, Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալապես անապահով ու կարիքավոր 27 ընտանիքներ և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում բնակվող, Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալապես անապահով ու կարիքավոր 12 ընտանիքներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի՝ Սիսիան քաղաքում և Անգեղակոթ բնակավայրում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալապես անապահով ու կարիքավոր 27 ընտանիքների տների տանիքիներին արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում` 5,907,741 դրամի չափով. 2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալապես անապահով ու կարիքավոր 12 ընտանիքների տների տանիքիներին արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում` 3,612,396 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) 27 բնակիչների տան տանիքների ամրակցման, ջրատաքացուցիչ կայանների ոտնակների և ջրատաքացուցիչների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և ջրատաքացուցիչ կայաններին միացման աշխատանքների իրականացում՝ 5,907,741 դրամի չափով․ 2) 12 բնակիչների տան տանիքների ամրակցման, ջրատաքացուցիչ կայանների ոտնակների և ջրատաքացուցիչների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և ջրատաքացուցիչ կայաններին միացման աշխատանքների իրականացում՝ 3,612,396 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի և Տեղի համայնքապետարաններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
08.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|