ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3507-Ա |
«16» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.2232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Ասյա Հարությունյանի 29.07.2024թ. հ.Դ-96602-24 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի «Երևան, Էրեբունի, Սարի թաղ 8-րդ փողոց հ.20 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Տարոն Կարոյի Առաքելյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2232-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում և 1-ին կետում` «Տարոն Կարոյի Առաքելյանին» բառերը փոխարինել «Ասյա Սամսոնի Հարությունյանին» բառերով.
2) Որոշման 1-ին կետում` «հ.12042019-01-0288 վկայական» բառերը փոխարինել «հ.25072024-01-0212 վկայական» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |